Տիգրան Բարսեղյան. Դժվար էր երկրորդ րոպեին փոխարինել Գևորգ Ղազարյանին
Կարևոր խաղ էր մեզ համար, Աստված մեզ ուժ տվեց, որպեսզի հաղթենք այս կարևորագույն խաղում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0):
«Անպատրաստ էի, բայց նախավարժանք արել էի: Սկզբի րոպեները դժվար էին, հետո ընտելացա խաղին: Չգիտեմ, եթե Ղազարյանը վնասվածք չստանար, կխաղայի, թե՞ ոչ»,-ասաց նա՝ նշելով, որ շատ դժվար էր իր համար երկրորդ րոպեին փոխարինել Գևորգ Ղազարյանին:
Նա նաեւ անդրադարձավ երկրպագուների աջակցությանը. «Փառք ու պատիվ մեզ ու մեր ազգին, որ կարողացան մեր կողքին լինել: Երկրպագուների աջակցությունը հավելյալ ուժ է տալիս: Երկրորդ շնչառություն է բացվում: Շնորհակալություն, որ եկան և օգնեցին մեզ»,- ասաց Բարսեղյանը:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն