Գլխապտույտ հաջողություններից
Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ․ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:
Արդյոք չե՞ք շտապում, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Չեմ կարծում, թե ճիշտ որոշում է սեփական իշխանության հասնելու օրը հռչակել համապետական տոն։ Համոզված եմ, որ «թավշյա, սիրո հեղափոխության» իրական գնահատականը կարող է տալ միայն ապագան։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այլևս Հայաստանում չի գործում Հովհաննես Թումանյանի ասած «շահ ու գերի, ստրուկ ու տեր» սկզբունքը։
Արդյո՞ք այլևս Հայաստանում իշխանություն-հպատակ հարաբերություններն անշրջելիորեն վերափոխվել են վարչակազմ-քաղաքացի հարաբերությունների․․․ Կասկածում եմ։ Գուցե այս հարցին անդրադառնար ոչ հեղափոխական, այլ իսկապես ազատ, օրինական ընտրություններով իշխանության եկած հաջորդ քաղաքական ուժը։
Իսկ առայժմ հեղափոխականները կարող էին այդ օրը նշել իրենց ավելի նեղ շրջապատում։
Հ․Գ․ Նույն տրամաբանությամբ,հունիսի 19-ը պետք է հռչակել որպես Հայաստանի Հանրապետության Էլեկտրիկի, հուլիսի 17-ը՝ Հայաստանի Հանրապետության Ծռերի օր։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ