Հենրիխ Մխիթարյան. Չեմ կարող միշտ տանել հավաքականին իմ հետևից, տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել
Առաջին կեսում չկարողացանք մեր պահերն օգտագործել, երկրորդում կարողացանք, մինչև վերջ հավատում էինք մեր ուժերին և փորձում խաղալ այնպես, ինչպես մարզիչը մեզանից պահանջում էր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան -Ղազախստան խաղից (2-0) հետո:
«Ծանր աշխատանք տարանք՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես, քանի որ շատ ուշադիր պետք է գործեիքն պաշտպանությունում, ինչպես նաև՝ ամենակարևորը տղաները հիմա շատ բարձր տրամադրությամբ կվերադառնան իրենց ակումբներ»,- ասաց Մխիթարյանը:
Իր խաղի մասին խոսելիս՝ Մխիթարյանը նշեց, որ ինքը չի կարող միշտ տանել հավաքականին իր հետևից: «Տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ: Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար, լինում են դեպքեր՝ ստացվում են, լինում են դեպքեր՝ չեն ստացվում»,- նշեց նա:
Ինչ վերաբերվում է երկրպագուներին, ապա, ըստ Հ. Մխիթարյանի, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ. «Լավ կլինի էլ ավելի շատ մարզասեր տեսնել խաղադաշտում: Քանի որ մենք նրանց համար ենք խաղում, հաղթում ենք նրանց համար և կցանկանայինք, որ էլ ավելի շատ մարդ լինի մարզադաշտում»:
Անդրադառնալով Գևորգ Ղազարյանի վնասվածքին՝ Մխիթարյանը նշեց. «Չեմ կարող ասել, թե դա փոխեց թիմի պլանները, քանի որ նա վնասվածք ստացավ հենց առաջին րոպեին: Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, շատ ակտիվ էր ու փորձում էր թիմին օգնել իր սրություններով: Գևորգ Ղազարյանին առողջություն եմ մաղթում, դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»:
Խոսելով 20-րդ գոլի մասին` Մխիթարյանն ասաց. «Պաշտոնական խաղում, չեմ հի՛ում, երբ էի վերջին գոլը խփել: Եթե չեմ սխալվում 3 տարի առաջ՝ Դանիայի հետ արտագնա խաղում: Դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այսօր հաղթեցինք»:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն