Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Տղեքիս ասել եմ՝ Սերժը ընտրվեց, ինձ կթաղեք, երկրից կգնաք. Սպիտակում դեմ են քվեարկելու ՀՀԿ-ին

Լոռու մարզի խոշոր քաղաքներից մեկը՝ Սպիտակը, աղքատության եւ անօթեւանության բարձր ցուցանիշով երկրորդն է Հայաստանում: Սպիտակը զիջում է միայն Գյումրիին:

1988 թվականի երկրաշարժը անօթեւան դարձրեց 4 հազար ընտանիքի: Աղետից գրեթե 30 տարի անց 1000 ընտանիք շարունակում է անօթեւան մնալ: Հայաստանի իշխանությունն արդեն 30 տարի չի կատարում իր պարտավորությունը հազար ընտանիքի նկատմամբ:

Վերջին 10 տարում անօթեւանության խնդրի լուծման հարցում բառացիորեն անուշադրության եւ անտարբերության չափաբաժինը իր վրա է կրում կառավարող ՀՀԿ–ն եւ Սերժ Սարգսյանը, որը բնակարանաշինական ծրագրերի մասին իր նախընտրական ելույթներում բազմիցս է շահարկել այս հարցը: Նկատենք մի բան, որ 2017 թվականի ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, թեկուզ ձեւական, անդրադարձ չկա անօթեւանության խնդրի կարգավորմանը: Այնինչ` միայն Գյումրիում անօթեւան է 3500 ընտանիք, իսկ Սպիտակում՝ 1000:

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրության օրը սպիտակցին իր ընտրությունը կատարելիս էլ իր բնակարանային պայմանների մասին չի մոռանալու:

«Քանի տարի է հանրապետականը երկիրը ուտում է: Ի՞նչ է արել նա մեզ համար: Ես տուն չունեմ, 30 տարի է դոմիկի մեջ եմ ապրում: Սեյրան Օհանյանն է մեզ համար լավ բան արել: Իմ ախպոր տղեն զինվորական է, մի տարի առաջ իրանց տուն տվեց, գոնե նա կար՝ զինվորականներին լավ էր նայում: Հիմա թող գա, մեզ նախագահ լինի՝ միայն զինվորականներին չէ, մեզ էլ հետը լավ նայի»- ասում է Սպիտակի բնակիչ, 75-ամյա Զավեն Մխիթարյանը:

Սպիտակում բնակիչները Սերժ Սարգսյանից շատ սրտնեղած են: Պատմում են, որ քաղաքում դրական տեղաշարժ չեն տեսնում: Խոստանում են երկրից արտագաղթել, բայց չապրել Սերժ Սարգսյանի ռեժիմի ներքո:

«Մարդս մի տարի առաջ է մահացել: Մի քանի ամիս առաջ իր քարը քաշեցինք՝ իմ նկարն էլ վրեն: Մի քանի տարի էլ ես կապրեմ, կմեռնեմ: Էս երկրում՝ մեռնելը կփրկի էս վիճակից: Տղեքիս ասել եմ՝ հենց մեռնեմ, թող կնիկ-երեխա հավաքեն գնան էս երկրից: Մնան ի՞նչ անեն, էստեղ պետություն չկա, երկիր ու նախագահ չկա: Սերժը որ նախագահ լիներ, էս մեր Սպիտակի, Լեննականի ժողովուրդը 30 տարի ցխած դոմիկի մեջ չէր ապրի: Եթե Ծառուկյանը անցնի լավ կլինի: Հայաստանը կշենանա, մարդիկ հետ կգան, ասել եմ՝ Սերժը անցավ, ինձ կթաղեք, կգնաք»,- այս երկրի ղեկարավությունից վրդովված ասում է Աստղիկ Մարտիրոսյանը:

Սպիտակցիները նախընտրական քարոզարշավի շրջանակներում թեկնածուների կողմից դեպի իրենց քաղաք ոչ բնական ակտիվություն են նկատում: Պատմում են, որ ՀՀԿ-ի տարածքային որոշ թեկնածուներ շաբաթվա մեջ նույնիսկ մի քանի անգամ են իրենց հիշում, թեեւ ավելացնում են, որ նախկինում որեւէ պաշտոնյայի իրենց քաղաքում հազվադեպ են տեսել:

«Առաջ ոչ մեկի անունը չգիտեի, հիմա՝ ինչ ընտրություն է, հերթով գալիս են, բայց էլի անունները չեմ հիշում: Հանրապետականից են գալիս, խոսում են, միայն խոսում, թողնում, գնում են: Իրանք մենակ խոսում են, ցավոք սրտի՝ ես իրանցից ոչ մի գործ չեմ տեսել»,- նշեց Սպիտակցի մի կին:

Սպիտակում կատարած մեր հարցախույզի ընթացքում հանդիպեցինք նաեւ քաղաքացիների, ովքեր վճռական են տրամադրված եւ լուրջ հույսեր են կապում, որ ընտրություններից հետո փոփոխությունների ականատես են լինելու: Սպիտակում ընտրողները, ովքեր հրաժարվել էին ցանկացած ընտրակաշառքի տեսակից, նշում են, որ իրենց հույսը կապում են ընդդիմադիր դաշտում պայքարող քաղաքական ուժերի հետ:

«Ես ոչ մեկից էլ ոչ մի հույս չունեմ: Լուրջ, կազմակերպված միայն Գագիկ Ծառուկյանն է եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Տեսնում եք, թե իրանց հավաքներին քանի հազար հոգի է գնում: Մնացածից հավատ չկա»,- նշեց Սպիտակի հրապարակում արեւածաղկի սերմեր վաճառող տարեց կինը:

Մեր հարցումներից պարզ դարձավ, որ այս քաղաքում բնակիչները իրենց հույսը կապում են «ՕՐՕ» եւ «Ծառուկյան» դաշինքների հետ: Սպիտակցիներին հատկապես ոգեւորում է Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ պայքարը, երբ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կարողացավ պարտության մատնել Սերժ Սարգսյանին:

 

Դավիթ Գասպարյան

Սպիտակ