Հոլանդական ֆուտբոլը խորը ճգնաժամում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլի հերթական տուրում երեկ կայացավ ինը հանդիպում:
A խմբում Շվեդիան 4:0 հաշվով հաղթեց Բելառուսին, Բուլղարիան 2:0 հաշվով հաղթեց Հոլանդիային:Այս խաղում հոլաքնդացիները անհաջող հանդիպում անցկացրին, իսկ բուլղարները խաղի սկզբում երկու գոլ խփելով, հետագայում կենտրոնացան հաշիվը ցանկացած ձեւով պահելու վրա: Բուլղարները մեկ թավալվում էին խոտածածկին կամ էլ պահեստայինի նստարանից գնդակ էին դաշտ նետում հոլանդացիների գրոհը կասեցնելու համար: Այս խմբի մյուս խաղում Ֆրանսիան մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին:
Հինգ տուրից հետո Ֆրանսիան ունի 13, Շվեդիան՝ 10, Բուլղարիան՝ 9, իսկ հոլանդիան 7 միավոր:
B խմբում Անդորրա-Ֆարերյան կղզիներ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Շվեյցարիան 1:0 հաշվով հաղթեց Լատվիային, իսկ Պորտուգալիան 3:0 հաշվով հաղթեց Հունգարիային: Երկու գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն:
Այս խմբում Շվեյցարիան ունի 15, իսկ Պորտուգալիան՝ 12 միավոր:
H խմբում Բոսնիա եւ Հեցեգովինան 5:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին: Բելգիան 1:1 խաղաց Հունաստանի հետ: Ընդ որում, հույները խաղի վերջում մնացել էին՝ ինը հոգով: Կիպրոս-Էստոնիա խաղն էլ ավարտվեց 0:0 հաշվով:
Բելգիան 13 միավորով առաջինն է: Հույները երկու միավոր քիչ ունեն, իսկ բոսնիացիները 10 միավորով երրորդն են:
Top-News.am


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն