Ամենավատն այն չէ, որ իշխող քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ անփորձ են
Ամենավատն այն չէ, որ իշխող քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ անփորձ են, այն չէ, որ անգամ հեռավոր պատկերացում չունեն ոլորտներից, որտեղ հայտնվել են, այն չէ, որ խոսում հետո են փորձում մտածել, հայտարարություն են անում հետո տաս անգամ խմբագրում, բայց վերջում միևնույն է հասկանում, որ ավելի լավ կլիներ հայտարարել, որ իրենց հեռախոսը մեկը գողացել ու իրենց փոխարեն հայտարարություն է գրել... հատուկ` իրենց ու իրենց քաղաքական ուժին վնասելու համար, ամենավատն այն է, որ նրանց համար արդեն ստերեոտիպ է դարձել անսխալականությունը, նրանք հավատում են, որ եթե ինչ-որ բան իրենք են անում, ապա դա հաստատապես ճիշտ է, իսկ եթե որևէ մեկն անգամ փորձ անի քննադատել նրանց այս կամ այն արարք, ապա «պարզ» է, որ այդ ինչ-որ մեկը հաստատ ծախված է, թշնամի է, սև է, քԸխ է և այլ...
Ծանոթ իրավիճակ չէ՞, այս իրավիճակից չէի՞նք փախչում, լավ նման կերպ մտածողների դառը փորձն էլ դաս չեղա՞վ։
Չգիտեմ արդեն` կհասկանաք ինչ եմ ասում, թե չէ, հարգելի իշխանավորներ, բայց ձեր այս մոտեցումները փոխեք, լավ տեղ չեք սլանում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ