Իրական կյանքը մեր դուռը բախելու է՝ Օպերայի դեպքն առաջին թակոցն է․ Ստեփան Դանիելյան
Հանրությանը վախերով և խոստումներով երկար զբաղեցնել չի ստացվի, կարգախոսները կարճատև ազդեցություն ունեն, իսկ իրական փոփոխությունը պահանջում է աշխարհայացք, զարգացման նախագծեր, հաշվարկներ, ռիսկերի գնահատում, երկարատև և կարճատև ծրագրեր, թիմ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ Օպերայի շրջակա սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը մեկնաբանելով որպես իրական կյանքի «առաջին թակոց»։
«Կարևոր է հասկանալ, թե Օպերայի տարածքում այսօր ինչ է կատարվել:
Այն, որ ժամանակին պետք էր թույլ չտալ նման վայրերում սրճարաններ կառուցելը, հասկանալի է: Հասկանալի է նաև, որ դրանք պետք է քանդվեն: Նաև պարզ է, որ կա գործազրկության խնդիր և մարդկանց պետք է այլընտրանքի համար պայմաններ ստեղծել ու նոր նման քայլերի գնալ: Գործազրկությունն ու ապագայի հանդեպ անորոշությունը արտագաղթի հիմնական պատճառն է:
Սեփականատերերի խնդիրն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, նման վայրում սրճարան կառուցողը բարոյական շեղումներ պետք է ունեցած լինի: Առաջին հերթին պետք է պատժվեն այդ վայրում շինարարության թույլտվություն տված պաշտոնյաները: Դա դաս կլինի մյուսների համար: Ինձ միայն աշխատողների հարցն է հետաքրքրում:
Փորձենք տեղի ունեցածին մոտենալ անորոշության տեսանկյունից:
Մերժիր Սերժին, Քայլ Արա, Վեր կաց քայլիր, Հեղափոխություն-հակահեղափոխություն, Նախկինների վերադարձի վտանգ, Մինչև վերջին կոպեկը վերադարձնենք թալանածը - դրանք քարոզչական դաշտում գտնվող կարգախոսներ են, իրական կյանքն ավելի բարդ է: Եվ այդ իրական կյանքը մեր դուռը բախելու է: Օպերայի դեպքն առաջին թակոցն է:
Երբ կարգախոսները հանում ենք, ապա տեսնում ենք, որ այս իշխանությունը խոսելու այլ թեմա չունի: Դա ցավով եմ ասում: Կարգախոսները կարճատև ազդեցություն ունեն, իսկ իրական փոփոխությունը պահանջում է աշխարհայացք, զարգացման նախագծեր, հաշվարկներ, ռիսկերի գնահատում, երկարատև և կարճատև ծրագրեր, թիմ (իսկական բանիմաց թիմ) և այլն:
Հանրությանը վախերով և խոստումներով երկար զբաղեցնել չի ստացվի: Մեզ պետք են քաղաքական հակակշիռներ, լուրջ և հիմնավորված քննադատություն, շահերի վրա հիմնված խմբեր:
Կարծում եմ, որ կամաց-կամաց այդ գիտակցությունը ձևավորվում է:
Օպերայում հավաքված մարդկանց պետք չի պիտակավորել և հակահեղափոխական ներկայացնել, այլապես հակահեղափոխականը բացասականից դրական կոչումի կվերածվի (և հակառակը):
Ով կարող է ասել, թե վաղը ում հերթն է գալու ու ով է հանրային աջակցության կարիք ունենալու: Գուցե դա դու ես լինելու»,- ասված է նրա գրառման մեջ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ