Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Սերժ Սարգսյանի լավագույն կործանիչները

Հանրապետության դպրոցների և մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար: Այլ բա՞ն էինք սպասում: Ինչ-որ բա՞ն է փոխվել, ասենք, 2012-ից հետո: Այդ կանայք, որոնք հանրապետական են, մինչև ընտրությունները ինչ-որ անձնական ողբերգությու՞ն են ունեցել, որից հետո հանրապետականնն արդեն ամենամեծ փորձանքը չէ: Ոչ: Ինչ-որ մեկը մա՞տ է թափ տվել, որ ցուցակ հավաքողի քրեկան հետապնդումը սարերի ետևում չէ: Ոչ:

Այդ կանայք ընտրակեղծարարներ են կյանքի նույն ռիթմով, ինչ ռիթմով գնում են տուն և գրկում իրենց որդիներին ու դուստրերին կամ թոռներին, ինչ ռիթմով նրանց ասում են՝ բալիկս, էս կոնֆետը քեզ: Հա, բայց այդ կանայք արդեն քոսի երկիր են դարձրել Հայաստանը: Նրանց գոյության դաշտում Հայաստանն առանց առողջանալու հույսի անընդհատ քորում է իրեն: Հայաստանը քոսի վերքերի մեջ դեղատոմսի հավակնություն չունի, թեպետ աշխարհում շատ երկրներ կան, որտեղ վաղուց ոչ մեկը քոս չի ընկնում: Պատկերացրեք այդ ուսուցչուհիներին, տնօրեններին, որոնք ծնողներին ասում են՝ կբերես այսքան ձայն: Ուսուցչուհիներն ու մանկապարտեզների տնօրենները՝ ջհանդամը: Դուք ծնողներին պատկերացրեք: Այսօր նրանք իրենց հարազատներին են ցուցակագրում, որ երեխան անվճար մանկապարտեզում խնդիրներ չունենա, հետո գնում են տուն ու ասում՝ Սամվել Ալեքսանյանն էսօր ընտրակաշառք չի առաջարկե՞լ: Լսում են, որ առաջարկել է 10 հազար դրամ: Հետո զանգում են Ավանի իրենց բարեկամին՝ Միհրանն ինչքա՞ն է առաջարկում՝ 62 հազար դրամ: Չեղա~վ: Հետո զանգում են Արաբկիր տեղափոխված նախկին հարևանին՝ ՍԱՍ-ի Արտակն ինչքա՞ն է ասում՝ հլը չի ասում: Դուք պատկերացրեք էս մարդկանց շփոթմունքը:


Հաջորդ օրը երրորդ դասարանի ուսուցչուհին գնում է դպրոց, երեխաներին առաջարկում է բացել դասագրքերը և հընթացս պատասխանել հարցին՝ 62 հազա՞րն է շատ, թե 10 հազարը: Իր ցավը, իր անիծյալ բախտը, որ ինքը Հարավ Արևմտյան թաղամասի բնակիչ է, ինքը դարձնում է կրթական խնդիր: Հաշվի առեք այս ամենը: Բայց, ի սեր Աստծո, մի ասեք, թե անակընկալի եք եկել այն փաստից, որ 136 հանրակրթական դպրոցի և մանկապարտեզի տնօրեն ցուցակներ է ներկայացնում ՀՀԿ-ին: Անակընկալի եկեք, որ խոսքն ընդամենը 136-ի մասին է: 1456 դպրոցից 136-ի: Մնացածին ձայնագրելն արդեն իմաստ չունի: Հիմա նրանցից ու՞մ ասես, որ մեռնել կա, այ ընկերուհի, մահվան մահիճ կա, բա որ հանկարծ վաղը մեռաք, չեք ամաչի՞, որ ձեր ամբողջ կյանքի վերջին գործը ՀՀԿ-ի համար ցուցակ հավաքելն էր: Տատիկ եք դարձել, ձեր թոռները մեծանալու են, լուսանկարներ կան, տեսնելու են, որ իրենց տատիկը արգելակել է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես, ասենք, Սերժ Սարգսյանն արգելակել է Հայաստանը:


Հասկանու՞մ եք, ձեր տատիկը Սերժ Սարգսյանի աղմկահարույց հանցագործությունների մի թելն է: Լուսանկարները, անուն ազգանունները, նրանց «զուլալ» ձայները, մանկապարտեզների ու դպրոցների հասցեները հո կա՞ն: Մե՞ղք չեն էդ երեխաները: Դովլաթովն ասում էր՝ հասկացանք, որ Ստալինը գլխակեր էր, բայց մարդկանց ԳՈՒԼագ-ներ նետող էդ 4 միլիոն մատնագրերն ո՞վ էր գրում: Մայրեր և տատիկներ, տեղ-տեղ նաև հայրեր, սիրելի ծնողներ, արտագաղթում եք մուննաթով ամեն ընտրություն հողին հավասարեցնելուց հետո: Արտագաղթելով ավելի եք փոքրացնում այս երկիրը: Բայց տեսեք, թե ձեր մնալուց ինչի է վերածվում այն: Եվ այդ ամենը ու՞մ համար՝ ձեր թոռնիկների և երեխաների՞: Դուք արդեն ձեզ վերաբերող անեծքը ժառանգել եք նրանց, դուք նրանց զրկել եք հալալ մոր և հալալ տատիկի իմիջից, դուք արդեն պատմության սև էջ եք: Դուք այդքան հավատու՞մ եք Սերժ Սարգսյանի և Հանրապետականի անմահությանը, Ստալինից էլ անմա՞հ է պարոն Սարգսյանը: Եթե ձեր շառավիղից ավելի անմահ մեկը կա էս աշխարհում ու նա Հայաստանի իմաստալից պատմության հաջորդ էջը չէ, ձեր երեխաներն ու թոռները ի՞նչն են շարունակում: Դուք նրանց բովանդակային պարանն եք, որ արդեն այսօր գցել եք նրանց պարանոցին: Դուք դիակներ եք ժառանգում ապագա Հայաստանին, եթե միայն ապագա Հայաստանը հնչում է ցուցակների ֆոնին, որոնք դուք արդեն ներկայացրել եք ՀՀԿ-ին: Իսկ ՀՀԿ-ն ասում է՝ այդտեղ խախտում չկա՝ ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում:

Սա արդեն քստմնելի է, սիրելի մայրիկներ և տատիկներ: Էս կուսակցությունը խոտն է իմաստավորում: Օրենքն ասում է՝ եկեք իմաստավորենք հացը: Էս կուսակցությունն ասում է՝ մեր ոչխարների հետ գործ չունեք, օրենքն ասում է՝ ես ոչխարների մասին կետ չունեմ նույնիսկ շրջակա միջավայրի մասին օրենքներում, որովհետև ինձ համար մարդն ու կենդանին ամբողջական են: Օրենքը և Հայաստանը, սիրելի մայրիկներ և տատիկներ, ապավինում են, որ դուք խոտը կթողնեք անասուններին, իսկ դուք կվերադառնաք ձեր և նաև մեր երեխաների մոտ:


Երկու օր հիվանդացեք, մնացեք ձեր անկողնու մեջ, անջատեք հեռուստացույցը, դուրս եկեք ինտերնետից, դուք այլևս սիրելիներ չունեք, եթե նույնիսկ ամբողջ դպրոցական կոլեկտիվն ու ծնողական խորհուրդն է ժպտում ձեզ, նվերների համար փող հավաքում, որ դուք ձեզ կարևոր դեմք զգաք, վերացեք այդ ամենից, որովհետև դուք արդեն անեծքի ամբողջ ճշգրտությունն եք, որովհետև ցուցակները՝ ցուցակներ և նվերները՝ նվերներ, բայց կյանքը հո ավելի՞ է վատանալու: Ինչպես Համլետն է ասում, «կուսանոց մտեք», սիրելի մայրիկներ և տատիկներ, որովհետև այս Հայաստանը զրոյից սկսելու կարիք ունի, դրա կարիքն ունեն ձեր երեխաները, աշակերտները, հողը և ջուրը, մեր բնությունը, մեր արևը, մեր ջուրը: Ամեն, ամեն ինչ նաև ձեզանով է զրկվել իր իմաստից, մի օր վերջապես թույլ տվեք, որ գրողի տարած 256-ամյա այս պետությունը վերջապես շնչի, որ դրսից եկողը չասի՝ 26 տարի է անկախ եք ու ընտրություն անել չգիտե՞ք:

Որ դրսից եկողը ձեր շուրթերից, ասենք, Չարենցի կամ ժամանակակից հանճարեղ որևէ պոետի մասին լսելիս, ասենք, խանդի զգացում ունենա: Այլապես ու՞մ համար է գրվում դասագիրքը, սիրելի մայրիկներ և տատիկներ, տեղ-տեղ նաև հայրիկներ և պապիկներ: Ձեզանից յուրաքանչյուրը տանը և դպրոցում գուցե առյուծ է կտրում, երբ ինչ-որ բան այն չէ, երբ ճաշի համար անհրաժեշտ կաղամբը չկա, ու ձեր ամուսինը կամ կինը ձեզ պարտավոր է հասկանալ կես խոսքից: Բայց ձեզ թվում է ՀՀԿ-ի ստրուկ լինելն ամբողջ հասկացվածությու՞նն է: Դա՞ է կյանքը: Բացեք ձեր դասագրքերը՝ պատմության և գրականության, նաև օժանդակ ձեռնարկները, տեսեք ձեր նմանների երեսի՞ց չէր, որ Խորենացին գրեց իր ողբը, տեսեք արդյոք դուք չե՞ք պետականության ապագա կործանման հացը:

Մհեր Արշակյան

 Աղբյուրը՝civilnet.am