«Աննախադեպի» նախադեպը. հրաժարական
Երեկ Ստեփանակերտում կարծիք հնչեց, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում:
Աննախադեպ երևալն ակնհայտորեն դուր է գալիս ոմանց (սա, իհարկե, հոգեվերլուծության առարկա է)։ Պետք է, սակայն, հիասթափեցնեմ աննախադեպության սիրահարներին։
Բանն այն է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումն աննախադեպ չէ։ Նման նիստ տեղի է ունեցել նաև 1998թ. հունվարի 8–ին (դրան նախորդել էր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածի հրապարակումը)։ Նիստն, ինչպես երեկ, նախաձեռնել էր Հայաստանի ղեկավարը։ Այն
ժամանակ էլ, ինչպես հիմա, թեման Արցախի հետ կապված դրամատիկ զարգացումներն էին։
Հիշեցնեմ, որ 1998–ի համատեղ նիստից երկու ամիս անց՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց։
Այնպես որ Ստեփանակերտի երեկվա «աննախադեպը» նախադեպ է ունեցել և ավարտվել հրաժարականով։ Պատմությունը կրկնվելու «փիս խասիաթ» ունի։
Հ.Գ.։ Արցախի, ավելի կոնկրետ՝ Քարվաճառի (նախկինում՝ Քելբաջար) հարցով, Հայաստանի ու Արցախի ղեկավար կազմի համատեղ նիստեր տեղի են ունեցել նաև պատերազմի տարիներին (Գորիսում և Ստեփանակերտում)։ Կրկին Հայաստանի ղեկավարի նախաձեռնությամբ։ Թեման՝ ընդունել Քարվաճառը հանձնելու պայմանները։ Տեր–Պետրոսյանը պահանջում էր Քարվաճառի հարցով գնալ զիջումների՝ վախենալով միջազգային հանրության ու հատկապես ՌԴ նախագահ Ելցինի ճնշումներից։
Ինչպես հայտնի է, հանձնում այդպես էլ տեղի չունեցավ։ Արցախի ղեկավար կազմը փաստացի «Ոչ» ասաց հանձնման տերպետրոսյանական պահանջներին։
Քարվաճառը ոչ միայն չհանձնվեց, այլև դրան հաջորդեց Աղդամի ազատագրումը և այլն ...
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ