Տնտեսական հեղափոխությունը եւ բեռնափոխադրումների ծավալների նվազումը
Խորհրդային տարիներին ասում էին կոմունիզմ ենք կառուցում եւ կառուցում էին: Այնքան էին կառուցում, որ այդ կառուցումը միայն ծիծաղ էր առաջացնում: Ասում էին հնգամյակը՝ երեք տարում եւ կաթի մեջ ջուր էին լցնում կամ պարզապես սուտ թվեր էին հրապարակում:
Հիմա ասում են, թե տնտեսական հեղափոխություն ենք անում: Բնականաբար հիմա դեռ կգտնվեն միամիտներ, ինչպես խորհրդային տարիներին, որոնք կհավատան այդ հեղափոխությանը, բայց երբ հերթական անգամ բախվեն իրենց վարկային ծանր պատմությանը եւ դատարկ սառնարաններին, լավագույն դեպքում կսկսեն հումորով վերաբերվել այս ամենին, իսկ վատագույն դեպքում՝ զայրույթով:
Տնտեսական հեղափոխության վիճակագիրները մեզ համոզում են, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ մեծածախ առեւտրի շրջանառությունն աճել է 31․4 տոկոսով։
Այստեղ տեղին է հիշել հետեւյալ խոսքերը՝ կա սուտ, նենգ սուտ եւ վիճակագրություն: Իհարկե, հրապարակելով նման թվեր հանրությանը ցանկանում են ապացուցել, որ մենաշնորհները վերացել են, կոռուպցիան վերացել է, տնտեսական դաշտն այնքան ազատ է, որ մեծածախ առեւտրում հեղափոխական տեղաշարժեր են սկսվել:
Ուզում ենք հավատալ, բայց հետո միամիտաբար հանդիպում ենք նույն հեղափոխական վիճակագիրների հրապարակած մեկ այլ թվին: Պարզվում է, որ նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը նվազել է մոտ 68 տոկոսով։
Ափսոս, իսկ սկիզբն այնքան լավ էր, որ քիչ էր մնում հավատայինք, որ այլեւս օլիգարխներ չկան, որ տնտեսությունն ազատականացվել է, որ մոնոպոլիստներ չկան, որ տնտեսական կյանքն աշխուժացել է:
Խորհրդային տարիներին գոնե այնպես էին անում, որ վիճակագրությունը բացառապես հիսաքանչ էր, հեղափոխական, բացթողումներ չէին անում: Հիմա այս թվերը գցեցին մեր տրամադրությունը եւ ստիպեցին մտածել, որ մեծածախ առեւտրով զբաղվողները բեռնափոխադրումներն իրականացնում են բացառապես հեծանիվներով՝ հեղափոխական հեծանիվներով:
Իսկ դուք ասում եք տնտեսական հեղափոխություն: Մի՞թե տնտեսական հեղափոխությունը միայն վիճակագրությամբ, այն էլ թերի վիճակագրությամբ են անում կամ ակցիզային հարկ բարձրացնելով, փորձելով շուկայից դուրս մղել հատուկենտ համառների, որոնք շարունակում են դիմադրել «գայլերին»:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»