Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Կոկորդիլոսներն ու նրանց ձվերը Արարատ չհասան

Կառավարության շենքի մոտ առկա իրավիճակից, կառավարության որոշումներից դժգոհ քաղաքացիների թիվը ոչ թե նվազում, այլ ավելանում է: Իշխանությունները, չգիտես ինչու, հպարտանում են հինգ տոկոսանոց աճով, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ահազանգում են առկա լուրջ խնդիրների մասին:

Հերթը հասել է գազավորված ըմպելիքներ արտադրողներին, որոնց հարկային բեռը ցանկանում են ավելացնել, որի հետեւանքները շատ ծանր են լինելու հենց արտադրողների, իսկ վերջնահաշվարկում նաեւ բյուջեի վրա, քանի որ գնի անխուսափելի թանկացումը հանգեցնելու է սպառման ծավալների կտրուկ նվազմանը:

Մի կողմից հայտարարում են, թե տնտեսական հեղափոխություն ենք իրականացնում, մյուս կողմից խեղդում են տնտեսվարողին եւ մտադիր չեն անգամ վերանայել հարկային օրենսգիրքը:

Տարեկան հինգ տոկոս տնտեսական աճը պետք է ոչ թե ուրախացնի, այլ խիստ մտահոգի: Հայաստանի նման երկրներում հինգ տոկոսանոց աճը վկայում է առկա լուրջ խնդիրների մասին, հուշում, որ տնտեսական դաշտը արմատապես փոխվի, իսկ առանց հարկային օրենսգրքի փոփոխության մյուս բոլոր քայլերը դատապարտված կլինեն ձախողման:

Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ին եղել է 11 մլրդ դոլար, որի 5 տոկոսը մոտ 550 մլն դոլար է, ինչը բավարար չէ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Մեզ տնտեսական այնպիսի աճ է պետք, որ կարողանանք գործազրկությունը նվազեցնել եւ մեծացնել արտադրողականությունը:

Տնտեսական հեղափոխության մասին ոչ թե ասում եւ խոսում են, այլ իրականացնում, այնպես, ինչպես երկուհազարականներին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին տնտեսական աճը չափվում էր երկնիշ թվերով, իսկ կենսամակարդակը աճում էր բնակչության բոլոր շերտերի համար:

Իսկ հիմա Հայաստանում արտադրողականությունն այնքան ցածր է, որ տնտեսական աճի մասին խոսելը լուրջ չէ: Ավելին, եղած արտադրողն էլ, եղած ծառայություն մատուցողն էլ ենթարկվում է ճնշումների:

Իշխանությունները հայտարարում են, թե այլեւս չկան մենաշնորհներ ու կոռուպցիա, բայց այս պնդմանը հավատում են միայն ամենամիամիտները, քանի որ մենաշնորհները պահպանվում են, կոռուպցիան էլ ամուր կանգնած մնում է իր դիրքերում: Լինենք մինչեւ վերջ անկեղծ, եթե լիներ հակառակը, ապա կլինեին նաեւ ներդրումներ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:

Համաձայնվեք, դժվար է բիզնեսին համոզել հավատալ ոչ թե իրականությանը, այլ խոսքերին, հայտարարություններին: Ներդրումների համար պետք է լինեն մի քանի կարեւոր պայմաններ, որոնք դեռ չկան եւ չեն էլ երեւում: Ընդհակառակը, երբ հայտարարում են, թե սրա կամ նրա հաշվին բանկում այսքան գումար կա, դրանից ներդրողը, պոտենցիալ ներդրողը ոչ թե ոգեւորվում, այլ զգուշանում է:

Ներդրողները ցանկանում են իսկական ազատ դաշտ, հավասարություն եւ պաշտպանվածություն պետության կողմից, իսկ երբ շուկայում կան մեկ կամ երկու նույնիսկ չորս արտոնյալներ, ապա ներդրումների, զարգացման մասին խոսելը իսկական անեկդոտ է դառնում:

Եւ վերջին հաշվով, եթե մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանում ներդրողներ հայտնվեն, ապա պետք է մտածենք արժույթի շուկա ստեղծելու մասին: Հայաստանում մինչեւ հիմա բաժնետոմսերը որեւէ դեր եւ նշանակություն չունեն, իսկ դա օտարերկրյա ներդրողի համար լուրջ ազդակ է:

Եթե տարիներ առաջ մենք ասում էինք, թե Հայաստանի գլխավոր ռեսուրսը որակյալ աշխատուժն է, ապա այսօր դա էլ չենք կարող ասել: Ամենուր միջակություն է կամ ավելի ցածր որակ:

Չմոռանանք նաեւ եկամտային հարկի մասին, որը Հայաստանում չափից ավելի բարձր է եւ կարծես մտադրություն էլ չկա այն վերանայելու:

Իսկ ամենակարեւորն այն է, որ կառավարությունը այս խնդիրներին լուրջ չի վերաբերում եւ ապրում է ամպերում, կտրված իրականությունից եւ իրական խնդիրներից: Ի դեպ, նույնիսկ կոկորդիլսոներն ու նրանց ձվերը չհասան Արարատ:

Հակոբ Ասատրյան

Top-News.am