Եթե ասֆալտին փռելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսը ժողովրդավարության հայրերն են
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում:
Հիմա մի քանի հարց իրեն...
Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում:
Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են:
Փաստորեն Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ է համարվում:
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը, և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են ըստ մերօրյա Ջեֆերսոնի:
Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70 տոկոս քվեներից... Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր- Պետրոսյանը գրեթե 85 էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ:
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր:
Բա ու՞ր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը...»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ