Անընդհատ հրահրվող ատելությունը անպայման հանգեցնելու էր բռնության
Իրականում ստեղծված իրավիճակը վկայություն է, որ անընդհատ հրահրվող ատելությունը, հասարակության բաժանումը անպայման հանգեցնելու է բռնության․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի միջադեպին։
«Խայտառակություն է, որ քննարկում ենք երկրում բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանության պատժելի կամ ոչ պատժելի լինելու հանգամանքը։ Հետաքրքիր է, որ հիմա իշխանական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում են այս արարքը։ Տեսնես կլինե՞ր նույն արձագանքը, եթե նրանք առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանից չստանային բռնությունը քննադատելու հրահանգ։
Իրականում ստեղծված իրավիճակը վկայություն է, որ անընդհատ հրահրվող ատելությունը, հասարակության բաժանումը անպայման հանգեցնելու է բռնության։ Եթե հիմա կատարվածին չտանք պատշաճ գնահատական, այդ թվում քրեաիրավական հստակ գնահատական, հետո արդեն շատ ուշ կլինի»,- ասված է նրա գրառման մեջ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ