Իսկ ո՞ւր են առաջնորդները
2019թ. մարտի 1-ի երթը հիշեցրեց 2008թ. մարտիմեկյան իրադարձությունները: Իհարկե, երթը խաղաղ էր, բայց երթի մասնակիցների թվում չէր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես 2008թ. մարտի 1-ին, իսկ հետո ժողովրդի համար անակնկալ երթից հեռացան Նիկոլ Փաշինյանը եւ երկրի այլ ղեկավարներ:
Ոմանք Տեր-Պետրոսյանի բացակայությունը փարձում են արդարացնել, ասելով, որ եթե գար, ապա ոմանք գործող իշխանություններին կմեղադրեին Տեր-Պետրոսյանի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Նախ երթին մասնակցել, չմասնակցելը կապ չունի իշխանությունների հետ սերտ կապեր ունենալ-չունենալու հետ, իսկ հետո եթե ՀԱԿ-ը մասնակցում է, ապա պետք է մասնակցեր նաեւ առաջնորդը:
Իսկ այսպես ակամա հիշում ես 2008թ. մարտի 1-ը, երբ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովուրդը սպասում եւ սպասում էր իր առաջնորդին: Իսկ նա որոշեց չմասնակցել 2019թ. մարտի 1-ի երթին, զարմացնելով առաջին հերթին հենց ՀԱԿ-ի անդամներին: Իսկ մինչ երթի մասնակիցները զարմանում էին, գուցե նա գործն արած մարդու հանգստությամբ տանը հանգիստ պառկած էր:
Երթի մասնակիցների համար իսկական անակնկալ էր, այն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ու մյուսները շատ արագ հեռացան Մյասնիկյանի արձանի մոտից, իսկ հետո ավելի մեծ անակնկալ էր, երբ լրատվամիջոցներից իմացան, որ նրանք այդքան արագ հեռացել են, ոչ թե աշխատելու, «տնտեսական հեղափոխությունն» արագացնելու, այլ երեւանյան սրճարաններից մեկում իրենց հանգիստը վայելելու համար:
Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո շատերը զարմացած միմյանց էին նայում, փորձելով հասկանալ, թե ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ, ճիշտ այնպես, երբ 2008-ի մարտի 1-ի ուշ երեկոյան պարզեցին, որ առաջնորդներն արդեն իրենց հետ չեն:
Այսուհանդերձ, եթե 2008թ. մարտի 1-ին, ըստ Փաստահավաք խմբի զեկույցի, օլիգարխների հանձնարարությամբ ողբերգական դեպքերին ակտիվ մասնակցություն են ունեցել նրանց աշխատողները, ապա 2019թ. մարտի 1-ին եւս ակտիվ մասնակցություն են ունեցել օլիգարխների մոտ աշխատողները, բայց այս անգամ նրանք ծաղիկներով էին եւ քայլում էին երթի մասնակիցների հետ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»