Ժողովուրդը գիտի, թե ինչ պետք է անի խաբեբաների հետ
Կար ժամանակ, երբ սոցիոլոգիական հարցումներով մարդկանց խաբում էր կառավարող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Հիմա ՀՀԿ-ն այս հարցում միայնակ չէ: Չգիտենք ում խորհուրդով, չգիտեն ինչու հիմա էլ ժողովրդին մոլորեցնելու գործին է լծված «Ելք» դաշիքնը եւ նրա առաջնորդներից երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Զ. Սարգսյանը:
Այս երկու օր է նրանք առիթն օգտոգործում են հայտարարելու համար, թե բա սոցհարցումներով եւ այլ դիտարկումներով առաջին երկուսը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն է, իսկ մենք երրորդն ենք:
Հետո շտապում են ավելացնել, թե բա էս երրորդ տեղը մեզ չի բավարարում եւ դիմում են բազմաչարչար ընտրողին եւ ասում, թե քանի որ մենք արդեն երրորդն ենք, ապա որ ընդդիմության ձայները չփոշիանա քվեարկեք «Ելքի» օգտին: Ահա այսպիսի էժանագին հնարք:
Իրականում «Ելքը» մոտ է վեցերորդ տեղին, քան երրորդին: Տարօրինակ է նաեւ, որ իրենց ընդդիմադիր համարող գործիչները շտապում են ՀՀԿ-ին բազմացնել առաջին տեղում: Բոլորը, այդ թվում «Ելքը» քաջատեղյակ են, որ ՀՀԿ-ի վարկանիշը ավելի շուտ մոտ է զրոյին:
Հիմա ՀՀԿ-ին գովազդող ուժը, որ իրեն ընդդիմադիր է համարում, փորձում է ցածրակարգ ֆոկուզնիկի հնարքով խաբել ժողովրդին: Իսկ ժողովուրդը գիտի, թե ինչպես է վարվում տրյուկաչների հետ, այն տրյուկաչների, որոնք չգիտես որտեղով ուր են մտել եւ հիմա էլ ելք են փնտրում:
Ի դեպ, իրենց ընդդիմադիր համարող ուժը, չգիտես ինչու, այդպես էլ չդատապարտեց Ջրառատի դեպքերը եւ ծպտուն չի հանում եւ չի դատապարտում ազգային հերոս Սամվել Բաբայանի ձերբակալությունը:
Վարդան Մխիթարյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»