Մի ձերբակալման պատմություն
Հերոսը, Շուշին ազատագրող Սամվել Բաբայանը այսօր պետք է առոք-փառոք ապրեր իր հայրենիքում, ստիպված չլիներ խառնվել քաղաքական գործընթացներին, հյուրընկալվեր դպրոցականներին, ուսանողներին, նրանց ապրելու դասեր տար, պատմեր, թե ինչպես հազար տարվա ընդմիջումից հետո քաղաք, այն էլ ինչպիսի քաղաք, ազատագրեցինք:
Ցավոք, նա ոչ միայն առոք-փառոք չի ապրում, այլ ձերբակալվել է: Ամենայն հավանականությամբ, մի շինծու մեղադրանք կներկայացվի: Հերոսը հայրենիքում ձերբակալվել է: Իսկ քաղաքական ուժերը լռում են: Լռում են մեծ-մեծ խոսացողները, լռում են մեծ-մեծ խոստումներ տվողները: Նրանց դեռ կանդրադառնանք:
Հիմա խոսենք ձերբակալման զվարճալի պատմությունից: Այն ձերբակալության, որի ընթացքում հետաքրքրիր բացահայտումներ եղան: Եւ այսպես.
X լրատվամիջոցը գրում է, թե այս ինչպես ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնում Սամվել Բաբայանին, ախր նա, կարծես թե, խժդժություններ է նախապատրաստում:
ԱԱԾ-ն շատ արագ արձագանքում է այս հրապարակմանը եւ թատերական ներկայացմամբ ձերբակալում հերոսին:
Քիչ անց Y օրաթերթը հրապարակում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե երկու հոգի Վրաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով փորձել են «Իգլա» ներմուծել:
Z օրաթերթն էլ քիչ անց գրում է, թե իր տեղեկություններով ձերբակալվել է Սամվել Բաբայանը (հետաքրքիր է ինչպես իմացան, երբ դեռ ԱԱԾ-ն հայտարարություն չէր տարածել), եւ որ նրան մեղադրում են «Իգլա» ներմուծելու մեջ:
Այնուհետեւ S լրատվամիջոցն էլ գրում է, թե իրենց թղթակիցը շատ պատահաբար ներկա է եղել ձերբակալմանը: Ինչ բարեբախտություն: Ինչ երջանիկ պատահականությամբ է թղթակիցը ականատես եղել ձերբակալմանը:
Ահա այսպիսի տխուր պատմություն: Ունենք ԱԱԾ, որը շարժվում է ինչ որ լրատվամիջոցի հրահանգներով: Ունենք մամուլ, որը ԱԱԾ-ից շատ հեշտությամբ տեղեկություններ է կորզում: Եւ ունենք բախտ ունեցող լրագրողներ, որոնք հայտնվում են ձերբակալման տեղում, հենց ձերբակալման պահին:
Խայտառակություն եւ ուրիշ ոչինչ:
Վարդան Մխիթարյան


















































Սամվել Բաբայանը արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել
Սամվել Բաբայանը նոր ժամանակավոր անցումային իշխանություն կձեւավորի
Սամվել Բաբայանի կուսակցությունը մասնակցել է հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, ապա՝ հրաժարվել ստորագրությունից
Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»