Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Թատրոնները կփակվեն, որ ուղղաթիռային թռիչքներն ավելի հաճախ լինեն

Հերթը հասավ թատրոններին: Կրճատվելու են նաեւ թատրոնները: Այսօր արդեն կառավարության մտադրության մասին հայտնի է դարձել թատրոնների ղեկավարությանը, աշխատակիցներին, թատերասերներին: Հայաստանում շատ թատրոն չպետք է լինի: Առեւտրի կենտրոններ՝ խնդրեմ, որքան ուզում եք, քյաբաբնոցներ, խաշանոցներ, մոթելներ, սաունաներ, բայց ոչ թատրոն:

Հավանորեն Մակունցը երկար է մտածել ու եկել այն եզրահանգման, որ մեզ շատ թատրոն պետք չէ: Մտորել է եւ ինչպես Արայիկ հարությունյանն է ասում, սեւագիր թղթի վրա որոշում կայացրել լուծարել մի քանի թատրոն:

Մակունցը, որը հասցրեց իր մեջ մշակույթը կրել, ծանր ժառանգություն թողեց Արայիկ Հարությունյանի համար: Իսկ ինչո՞ւ են փակում թատրոնները՝ կհարցնեն միամիտները, իսկ մենք կպատասխանենք, թատրոնները փակվում են, նախարարությունները միացվում են, համալսարանականները կրճատվում են, պետծառայողները կրճատվում են, կենսաթաշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, որ խնայված միջոցներով ուղղաթիռային թռիչքներն ավելի հաճախ լինեն:

Իսկապես, ինչու ուղղաթիռով միայն Լոռի, Արթիկ կամ Ստեփանակերտ գնալ, կարելի է մեկնել նաեւ Իջեւան, Վանաձոր, Եղվարդ եւ նույնիսկ Մասիս: Իսկապես, իսկ ինչո՞ւ ոչ: 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը լուծարելու առաջարկը դատապարտելի է։ Այս մասին միամտաբար ասել է փակվող թատրոններից մեկի՝ Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: 

Հավանորեն նա դեռ այնքան չի աճել, որ հասկանա եւ գիտակցի, որ հանուն հեղափոխության եւ տնտեսական հեղափոխության պետք է զոհաբերել նաեւ թատրոնները: Արման Նավասարդյանը, ամենայն հավանականությամբ, քաղաքականապես այնքան էլ գրագետ չէ, գուցե նույնիսկ անգրագետ է, հակառակ դեպքում չէր փորձի ընդվզել կամ գոնե «Ժպիտների քաղաք» հիմնադրամին մի կլորիկ, գոնե 400 հազար դրամ կլորիկ գումար կփոխանցեր:

Այո, ստիպված ենք խոստովանել, որ նա եւ նրա աշխատակիցները չունեն Պուշկինի անվան դպրոցի ղեկավարության քաղաքական հասունությունը եւ բարձր իրավագիտակցությունը: 

Արման Նավասարդյանն այնքան միամիտ է, որ զարմացել է մշակույթի նախարարի պաշտոնակատարի այն հայտարարությունից, թե Համազգային թատրոնը ոչ մի ժանրային առանձնահատկություն չունի: «Ինքը եղե՞լ է մեր թատրոնում, ի՞նչ գիտի ինքը մեր ժանրային առանձնահատկությունների մասին։ Եթե մեկը կոմեդիայի թատրոն է, մյուսը՝ ազգային ակադեմիական, դրանք ընդամենը թատրոնի տեսակներ են։ Ժանրային առանձնահատկությունները նշանակում է, որ միայն մեկ ժանրի ներկայացումներ պետք է բեմադրենք, միայն, օրինակ, կոմեդիա պետք է բեմադրենք, կա՞ այդպիսի թատրոն»,- իր քաղաքական անգրագիտությունն է ի ցույց դնում Արման Նավասարդյանը, չհասկանալով, որ եթե հասցներ մի բեմականացում անեl քայլող մարդկանց հեղափոխության մասին, ապա միանգամից ի հայտ կգային նաեւ ժանրային առանձնահատկությունները:

Նրա խոսքով՝ այս որոշումը «հանդիսատեսի դեմ է, հանդիսատեսների իրավունքներն է ոտնահարվում»։ Կրկին քաղաքականապես անգրագետ հարցադրում: Իսկ նա ի՞նչ իրավունք ունի նման հայտարարություն անելու: Ի՞նչ է նրան հեղափոխական զանգվածներն արդեն նման լիազորություն տվե՞լ են: Ժողովրդի, թատերասերների անունից կարող են խոսել միայն հեղափոխականները, իսկ ավելի ճիշտ հեղափոխության առաջնորդները, որոնք այնքան լավ են տիրապետում սոփեստությանը, որ հազար ու մի պատճառ կբերեն հիմնավորելու համար, թե ինչու պետք է փակվեն թատրոնները:   

Արման Նավասարյանը շեշտում է՝ գործող իշխանությունները մի կողմից ժողովրդավարությունից են խոսում, մյուս կողմից ժողովրդի կամքին հակառակ փակում դռները մի թատրոնի, որում ներկայացումները լեփ–լեցուն դահլիճներում են անցնում։ 

Եւ կրկին գործ ունենք կոպիտ սխալի հետ: Արման Նավասարդյանը պետք է ողջուներ հեղափոխական իշխանությունների այս որոշումը եւ շտապեր հայտարարել, որ այդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իրականացրած մշակույթային քաղաքականությունն է հանգեցրել թատրոնի փլուզմանը: Եթե նա մի փոքր քաղաքական հասունություն ունենար, ապա կաներ այս հայտարարությունը եւ հաստատ մի լավ պաշտոն կստանար Արայիկ հարությունյանի ղեկավարած սուպեր նախարարությունում:

Իսկ հիմա Արման Նավասարդյանը հուզական եւ հակահեղափոխական հայտարարություններ է անում, ասելով, թե Համազգային թատրոնը լուծարելը սպանդի է նմանվում: 

Նա դեռ չի հասկանում, որ հեղափոխական զանգվածները շուտով նրան կասեն՝ արա ինչու չեք թողնում մարդիկ աշխատեն, բա ինչու Սերժի ժամանակ նման բաներ չէիր ասում, ո՞վ է էս, սա որտեղից ծլեց, որ իրեն հավատանք, եւ այլն եւ այլն:

Իսկ մինչ Արման Նավասարդյանն աղմկում է, հեղափոխական գործիչ, հեղափոխության առաջնորդի մերձավոր Արայիկ Հարությունյանը իր բարձր դիրքից հանդարտության կոչ է արել: «Մի բան կուզեմ մշակույթի ներկայացուցիչներին ասել, որ պահպանենք հանդարտություն, բոլոր հարցերը միասին կքննարկենք»,- ասել է նա: Այնպես որ, մի աղմկեք, վերականգնեք ձեր հանդարտությունը, վերցրեք ձեր հդմ կտրոնները եւ վայելեք տնտեսական հեղափոխության առաջին ծիլերը:

Վարդան Մխիթարյան

Top-News.am