Ինչու խոսեց Տեր-Պետրոսյանը
Առաջին նախագահի հարցազրույցը բավական լայն տարածվեց եւ միակ հարցը, որը ծագեց դրանից հետո հետեւյալն էր՝ ի՞նչ էր ուզում ասել Տեր-Պետրոսյանը։ Այս հարցը հետաքրքրում է բոլոր նրանց, ովքեր կարդացել են հարցազրույցը։ Հնարավոր չէ գտնել մեկին, որը պնդի, թե ինքը հասկացել է։
Տեր-Պետրոսյանն այս հարցազրույցով փորձ է անում տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ այսօրվա իշխանությունից։ Այստեղ ծագում է բնական հարց՝ ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ ոչ երեկ։
Պատճառը պարզ է. երեկ Նիկոլ Փաշինյանն ուներ շատ մեծ վարկանիշ եւ հանրային տոտալ աջակցություն։ Իսկ Տեր-Պետրոսյանը շատ պրագմատիկ ու ռացիոնալ մարդ է, ու երբեք չի ցանկանա տարանջատվել նման իրավիճակում։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը օր օրի է կորցնում իր ազդեցությունը հանրության վրա, իր անվերջանալի ելույթներով վերածվում է երկրի թիվ մեկ թամադայի, Տեր-Պետրոսյանի մոտ դարձյալ աշխատել է ռացիոնալ գործչի հատկանիշը՝ հեռու մնալ կործանվող նավից։
Հարցազրույցի մյուս կարեւոր մոտիվը, մարտի 1-ի իբր «սահմանադրական կարգի տապալման» գործն է։ Տեր-Պետրոսյանը քաջատեղյակ է այն համառ վարկածին, որ այս ամենի հետեւում իր զինակից Գագիկ Ջհանգիրյանն է, իսկ ՀՔԾ-ն եւ այլոք կատարողի դեր ունեն։ Որպես նուրբ հաշվարկի ընդունակ գործիչ, Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ որոշ ժամանակ անց «խիարը թարս է բուսնելու» եւ դարձյալ որպես ռացիոնալ գործիչ նա իրեն հեռու է պահում Ջհանգիրյաններից ու դատաիրվական տեռորից։
Եվ վերջապես կա տարանջատվելու այլ մոտիվ։ Թեև ՀԱԿ-ի հրապարակած ծրագրերում առկա է 1991-ից մեղավորության կանխավարկածի կիրառման պահանջը, Տեր-Պետրոսյանը շատ լավ է հասկանում, որ դրա կյանքի կոչումը ուղղակի կփլուզի երկիրը, իսկ մյուս կողմից կառաջացնի շատ բարդ հարցերի տարափ. չէ որ ամեն նախագահ ուներ իր Սաշիկը, իսկ երկրի տոտալ թալանը եղել է իր պաշտոնավարման տարիներին, իսկ երկրի առաջին հիմնադիր օլիգարխը ձեւավորվել է իր օրհնությամբ, որն այսօր Նիկոլի ջատագովն է։
Այնպես որ Տեր-Պետրոսյանը գործում է շատ պարզ բանաձևով՝ ես տարանջատվեմ, հեռու մնամ վտանգներից, պատասխանատվությունից, իհարկե, կողքից խրախուսեմ Նիկոլի վտանգավոր գաղափարները։ Թող ամեն ինչ արվի Նիկոլի ձեռքերով։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»