10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում․
Այս ցուցակը կազմել եմ ուղիղ 3 տարի առաջ այս օրը, երբ թողեցի ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնը։ Մի տարի հետո ընտրվեցի ՀՀ ԱԺ պատգամավոր։
Ասածս այն չէ, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Դա ճշմարտություն է։ Ասածս այն է, որ ցուցակը այսօր էլ արդիական է
10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո
1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան
2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել
3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել
4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն
5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության
6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն
7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել
8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթացքում
9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ
10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին :)))


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ