Անհեթեթ է նման իշխանությունը
Վարչապետն ուղղաթիռով եկավ Դսեղ՝ հերթական ճառն ասեց ու հետ թռավ։ Չկանչեց, իրար գլուխ չհավաքեց ներկա գտնվող մի քանի տասնյակ համայնքապետերին ու չհարցրեց՝ թե այս հողերն ինչո՞ւ չեն մշակվում։ Ուղղաթիռից չտեսա՞վ, որ Լոռու ընտիր սարահարթերում դեռ վարը չի սկսվել՝ այնինչ չոր, բարենպաստ եղանակ է։
Մարդկանց պատասխանները նրան, գուցե, մտորելու թեմաներ տային։ Եթե, իհարկե, սրտացավ է երկրի ու ժողովրդի համար։
Չի հասկանո՞ւմ պարոն վարչապետը, որ համար մեկ խնդիրն է ժամանակին սկսել գյուղատնտեսության գարնանային աշխատանքները։ Չգիտի՞, որ պատերազմական վիճակում ( զինադադարը դեռ հաշտեություն չէ) և շրջափակման մեջ գտնվող երկրի համար սեփական պարենային բազայի ստեղծումը լրջագույն խնդիրն է։ Թե՞ դա էլ է կապված փոքրամասնությունների իրավունքների հետ։
Անհեթեթ է նման աշխատելաոճը։ Կարևորի անտեսումն ու անկարևորների թմբկահարումը։
Անհեթեթ է նման իշխանությունը
Աշոտ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ