Մոսկվայի «Արարատը» հաղթել է «Սատուրնին»
Վերակազմավորված մոսկովյան «Արարատն» ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթել է ռուսական «Սատուրնին»: Մոսկովյան ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Լոոգուան, Յարոշենկոն ու Ալբերտ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոսկվայի «Արարատը» նվաճեց ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը: Դրանից հետո թիմը լուծարվեց, իսկ Հայաստանում ստեղծվեց երեւանյան «Արարատ-Արմենիա» ակումբը:
2018թ. նոյեմբերին մոսկովյան ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերեց Երեւանի «Ուլիսի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը: