Մանվելից դեպի Սասուն. Երկուսն էլ խոշոր սեփականատեր, երկուսն էլ ունեն տաղանդավոր զավակներ
Այսպես, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունը որոշում է կայացրել առաջիկա համագումարին ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին։
Փորձենք համեմատություններ անցկացնել նախկին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և առաջիկայում ԵԿՄ նախագահ դարձող Սասուն Միքայելյանի միջև։
-Մանվել Գրիգորյան․ իշխող ՀՀԿ կուսակցության անդամ, իր ծննդավայր Էջմիածնի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Մանվել Գրիգորյանն ունի նաև տաղանդավոր, նույնպես ՀՀԿ անդամ զավակ, որին էլ էջմիածնեցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։
-Սասուն Միքայելյան, մինչև 2008թ․իշխող ՀՀԿ, ապա ՀԱԿ, 2015թ․ ՔՊ կուսակցության, 2018թ․արդեն իշխող կուսակցության, Իմ քայլը խմբակցության անդամ, իր ծննդավայր Հրազդանի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Նա նույնպես ունի տաղանդավոր, ՔՊ անդամ զավակ, որին հրազդանցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։
Միակ տարբերությունը հավանաբար նրանց մոտեցումներն են արցախյան պատերազմին։ Եթե Մանվել Գրիգորյանն իր «քաջագործություններն» «արդարացնում» էր Արցախին նվիրված լինելով, ապա Սասուն Միքայելյանը՝ թավշյա հեղափոխությամբ, այն գերադասելով արցախյան հաղթանակներից։
Հիշեցում․ ԵԿՄ-ն հայտարարելով իր հավատարմությունը արցախյան հարցին, իր գոյությունը բացատրում է չավարտված պատերազմով։ Իրականում ԵԿՄ-ն գործիք է եղել օրվա իշխանության ձեռքին իշխանությունը պահելու, ընտրությունները կեղծելու, ընդդիմությանն ահաբեկելու համար։
Երկու անգամ՝ 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»:
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ