Վարչապետին տեղեկատվություն տրամադրողները կամ անգրագետ են կամ «պլոտնի» մոլորեցնում են իրեն
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ցուցանիշների վերաբերյալ գրառմանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Վարչապետի հրապարակած ցուցանիշի վերաբերյալ
Ցուցանիշը (անգլերենով անվանվում է extent of market dominance) կազմվում է յուրաքանչյուր երկրի ներսում իրականացված հարցումների հիման վրա:
Նշված ցուցանիշի հարցումները ըստ այդ հաշվետվության իրականացվել են 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում:
Հիմա այս տեղեկատվությունը ստանալուց հետո նորից կարդացեք Փաշինյանի հաղորդագրությունը:
Եթե չհասկացաք ինչ եմ ասում, բացատրեմ: 19-րդ տեղում լինելու մասին չէ խոսքը, դա ճիշտ է գրված: Խնդիրը դրա մեկնաբանման ձևի ու որպես ձեռբերում ներկայացման մեջ է: Նրա գրած այս միտքը մեղմ ասած սխալ հետևություն է` «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»:
Ինձ մոտ տպավորություն է, որ Վարչապետին տեղեկատվություն տրամադրողները կամ անգրագետ են կամ «պլոտնի» մոլորեցնում են իրեն»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ