Երբ նախարարը կոմպետենտ չէ
Լրագրողների հետ զրույցում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախարարությունների փակման–վերակազմավորման արդյունքում գործազուրկ մնացող քաղաքացիների մասին հարցին բավական ուշագրավ հայտարարություններ է արել:
Ըստ նրա՝ օպտիմալացման արդյունքում խնայված տնտեսական միջոցներով բարձրացվելու են այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր շարունակելու են պահպանել իրենց աշխատատեղը:
Խորհրդանշական է, որ էքստենսիվ զարգացման ջատագով է հանդես գալիս այն մարդը, որը զբաղեցնում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պատոնը: Կարծում ենք առաջինը նա պետք է բարձրաձայներ, որ կրճատումների հաշվին խնայված միջոցները չեն կարող զարգացման խթան հանդիսանալ:
Սա դեռ մի կողմ, նախարարը կրճատման ենթակա աշխատակիցներին հորդորում է վերավերակավորվել եւ նոր գործ գտնել, կարծես խոսում է Ճապոնիայի կամ Գերմանիայի, Ավստրալիայի կամ Կանադայի մասին: Նա, ով զբաղեցնում է նման անվանումով նախարարության ղեկավար, պետք է որ տեղյակ լինի հայաստանյան աշխատաշուկայի ներկա վիճակին եւ խուսափի ցինիկ հայտարարություններից:
«Շուկան այնպիսի բան է, որ որոշակի պահանջարկ է թելադրում մասնագիտությունների։ Շուկայում կան պահանջված մասնագիտություններ։ Բոլորը, ովքեր հասկանում են շուկայի պահանջը, կարող են վերաորակավորվել, որոշակի ջանք գործադրել եւ ժամանակ ծախսել, բնականաբար, եւ հայտնվել այն մարդկանց թվում, ովքեր ունեն մասնավոր հատվածում լավ աշխատանք»,– ասել է նա։
Շատ լավ կլիներ, որ միայն այս հայտարարության համար Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ աներ եւ ուղարկեր աշխատաշուկա՝ վերաորակավորվելու եւ նոր գործ գտնելու, իսկ հետո կանչեին կառավարության կազմակերպած սեմինարներից մեկին, որտեղ նա մանրամասներ կներկայացներ իր անցած ուղուց:
«Այսօր ինտերնետային տիրույթում ամեն մասնագիտությանը վերաբերող այնքան տեղեկություններ կան, իսկ ամեն մարդու ձեռքին առնվազն մեկ սմարթֆոն եւ անսահման հասանելիություն այդ ինֆորմացիային։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է ավելի շատ մտածենք ցանկության, քան՝ այն ֆինանսական միջոցների մասին, որ անհրաժեշտ է մարդու վերաորակավորվելու համար»,- ասել է Տիգրան Խաչատրյանը, որը հաջողացրել է զինված ուժերում չծառայել եւ 25 տարեկանից խցկվել կառավարություն:
Այն ժամանակ, երբ նրա տարեկիցները Արցախում, Սյունիքում կամ Տավուշում պաշտպանում էին մեր երկրի սահմանները, ազատագրում Արցախը, նա սովորում էր ասպիրանտուրայում:
Պետության պարտավորությունը գործազուրկներին աշխատանքի տեղավորելու կամ վերաորակավորման դասընթացներ կազմակերպելու առումով Խաչատրյանը համարում է ոչ արդյունավետ։
Եւ ակնկալել, որ այս մարդը կարող է ներդրումների ծավալներն ու չափսերն ավելացնել, նպաստել տնտեսական զարգացմանը՝ պարզապես միամտություն կլինի: Իսկ եթե այլ կերպ մտածողներ կլինեն, ապա պարզապես կարող են ծանոթանալ նրա պաշտոնական կենսագրությանը եւ կհասկանան, թե ում է վստահվել նոր Հայաստանի տնտեսական զարգացումն ու ներդրումների հոսքը:
Իսկ առայժմ արձանագրենք, որ Տիգրան Խաչատրյանը լուրջ հայտ է ներկայացնում ԿԳ նախարար Արայիկ հարությունյանից ավելի վատ նախարար լինելու համար:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» նախագիծը հաստատվեց կառավարության կողմից (տեսանյութ)
Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել. բոլորը կանայք են
ՀՀԿ-ն նոր հնարավորություն է տալիս Կարեն Կարապետյանի թիմին
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»