Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Գուրգեն Արսենյանը համառորեն հետեւություններ չի անում

Գուրգեն Արսենյանը, որը բիզնեսմեն է եւ միաժամանակ գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը, օրերս հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որը ստիպում է հիշել Գուրգեն Արսենյանի գործունեության որոշ փուլեր եւ նրա արած մի շարք հայտարարություններ:

Եւ այսպես, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Գուրգեն Արսենյանն ասել է, թե 2008թ. մարտի մեկը պետության կողմից իր իրավասությունները գերազանցող, Հայաստանի քաղաքացիների բողոքի իրավունքը արհամարհող, չընդունող, ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վրա թքած ունենալով՝ բացառիկ ցինիկ դրսեւորում էր:

Եթե նման հայտարարություն աներ մեկ այլ գործիչ, ապա մենք նորմալ կվերաբերվեինք՝ հարգելով նրա տեսակետն ու կարծիքը, բայց երբ նման մտքի հեղինակը Գուրգեն Արսենյանն է, որը 2004թ. ապրիլին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից շնորհակալություն էր հայտնում ընդդիմության հանրահավաքը ցրելու համար, ուզում ես ասել՝ ավելի լավ է, լռիր:

Իսկ Արսենյանը, ինչպես երեւում է, որոշել է մի լավ քծնել գործող իշխանություններին, մեզ ակամա հիշեցնելով այն օրերը, երբ լրատվամիջոցները պնդում էին, որ նա պատգամավոր է դարձել կասկածելի պայմանավորվածությունների եւ գործարքների արդյունքում:

Լսելով Գուրգեն Արսենյանին հասկանում ես, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրներից մեկը հենց այս տեսակն է, որը հանուն նեղ անձնական նպատակի եւ շահի պատրաստ է ամեն գնով քծնել իշխանություններին:

Մի մարդ, որը մի առիթով ողջունում է ընդդիմադիրների ցույցի ցրումը, իսկ մյուս նույնատիպ դեպքը համարում ցինիկ դրսեւորում, չպետք է ակնկալի, որ նոր Հայաստանում նրա տեսակը տեղ կունենա քաղաքական դաշտում:  

Գուրգեն Արսենյանը, որի սիգարետային բիզնեսը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ծաղկում էր, այսօր կառավարող ուժի մոտ միավորներ հավաքելու համար երկրորդ նախագահին մեղադրում է այս երկրի գրեթե բոլոր խնդիրների մեջ: 

Եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ Գուրգեն Արսենյան, իսկ ինչո՞ւ էիք այդ  խնդիրների մասին լռում տարիներ առաջ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:  

Իսկ մենք շատ լավ ենք հիշում, որ այն ժամանակ, արդեն հեռավոր 2004-ին Գուրգեն Արսենյանն աշխարհին այն պատուհանից էր նայում, որից արյունը ճաշի էր նմանվում: Նա պնդում էր, թե ոստիկանների հետ բախումների արդյունքում փողոցում ոչ թե արյան, այլ ճաշի հետքեր են: Ավելին, այսօր արդեն պատգամավոր, իսկ նախկինում լրագրողի դաժան ծեծի պահով էլ ասել էր, թե նա ստացել է իր լրագրողական «պրեմիան»։

Մնում է կռահել, թե այսօրվա իշխանությանը քծնելիս ի՞նչ «պրեմիա» է ակնկալում Գուրգեն Արսենյանը, որը պատերազմական տարիներին, ըստ մամուլի հրապարակումների, ոչ թե Հայաստանում էր, ոչ թե ռազմաճակատի գծում էր, այլ Ռուսաստանում վառելիքի, փայտի, երկաթի բիզնես էր անում։ Նա Հայաստան եկավ, երբ պատերազմն արդեն ավարտվել է, իսկ այսօր ցինիզմն այնտեղ է հասել, որ փորձում է պատերազմի մասնակիցներին անարգանքի սյունին գամել:

Գուրգեն Արսենյանը գուցե մոռացել է իր կյանքի որոշ դրվագներ, բայց մենք բացելով թղթապանակը այնտեղ մամուլի հետաքրքիր հրապարակումներ ենք հանդիպում, որոնցից մեկն էլ պնդում է, որ 2000 թ., թափուր մնացած պատգամավորական տեղի համար պայքարելիս, նա հայաստանյան ընտրական համակարգում հիմք է դրել կանխիկ փողով ձայն գնելու «կուլտուրային»:

Այդ հնարքը, նույն լրատվամիջոցի համաձայն, նա կիրառեց նաեւ 2002-ին, երբ ցանկանում էր Արաբկիրի թաղապետ դառնալ։ Թաղապետ, սակայն, Արսենյանը չկարողացավ դառնալ, բայց 2003-ին դարձավ պատգամավոր: 

Հիմա չանդրադառնանք Արսենյանի գործունեությանը մեդիա դաշտում, դա թողնելով հետոյի համար: 

Մի խոսքով, դժվար է ասել, թե ինչու է այժմ Արսենյանը որոշել քծնել գործող իշխանություններին: Գուցե նրան կրկին քաղաքական տանիք է պետք, գուցե մտածում է բիզնեսն ընդլայնելու մասին: Ամեն դեպքում, այն ճանապարհը, որն ընտրել է Գուրգեն Արսենյանը, հեռու տանել չի կարող, հատկապես, որ նա փորձում է շահարկել մարտի 1-ի ողբերգությունը:

Աննա Բաղդասարյան

Top-News.am