Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը
Լինել իշխանություն, նշանակում է քաղաքական և սոցիալան պայքարում լինել հեգեմոն, իսկ հեգեմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որի հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետություն հարթություններում) հարաբերություններ։
Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։
Պարզ է, որ նման պայմաններում "նոր իշխանությունը" չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։
Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ "Նոր իշխանությունը" ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելն ավելի բարդ գործ է։
Տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ ՔՊ ներկայացուցիչները հայտնում են հետաքրքիր, իսկ երբեմն անհեթեթ մտքեր և տեսակատներ։ Պարզ է, նրանց ստիպված են խոսել (քանի որ նրանց առաջնային աշխատանքը հենց խոսելն է), սակայն յուրաքանչյուրը խոսում է իր անձնական արժեքային համակարգին, կրթական ցենզի, քաղաքական հասունության ու փորձին և պատկերացումներին համապատասխան։ Սակայն այդ մտքերը կառավարության, կամ "Իմ Քայլը" ֆրակցիայի քաղաքական գիծը չէ (նման քաղաքական գիծ չկա էլ)։
Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռն իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ "անհանդուրժող" վերաբերմունքն, արդեն, կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը, նշանակում է քաղաքական կյանքում(մտքերի ու գաղափարների առումով) լինել հեգեմոն, բնականաբար, ուժ կիրառելու միջոցով իր առաջնայնությունը հաստատելու տարբերակը մերժում ենք։
Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ