Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Նախարարն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու

Երբ նախարարի պաշտոնում հայտնված անձնավորությունը իրեն թույլ է տալիս Հայ Առաքելական Եկեղեցու քահանային կոպտորեն դուրս հրավիրել դպրոցից, ապա նա հաջորդ րոպեին պետք է պաշտոնանկ արվի:

Մինչ օրս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ չի արվել: Սպասում ենք Արարատի մարզի դպրոցներից մեկում արձանագրված սկանդալի վերաբերյալ վարչապետի գնահատականին, սպասում են Կաթողիկոսի արձագանքին:

Արայիկ Հարությունյանն անցել է մի սահման, որը որեւէ մեկին իրավունք չի տրված անցնել: Ոչ մոնղոլ, ոչ պարսիկ, ոչ արաբ, ոչ ռուս, ոչ օսմանցի նվաճողները հայ քահանային չեն արգելել մուտք գործել դպրոց, իսկ հայ նախարարն անկախ Հայաստանում նման քայլի է դիմում:

Եթե մեր հասարակությունը դեռ առողջ է, դեռ կենսունակ է, ապա միանշանակ է, որ Արայիկ Հարությունյանը պետք է ներողություն խնդրի եւ պաշտոնանկ արվի, իսկ եթե դա տեղի չունենա, ապա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք:

Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն հավատի տուն է, այլ իր մեջ է ամփոփում մեր մոտ հինգ հազարամյա պատմության հոգեւոր եւ մշակութային արժեքները: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ պահպանել է մեր լեզուն եւ գիրն ու գրականությունը:

Վերջապես, ինչպես գրել է Տեր Ղազար քահանա Պետրոսյանը՝

1. Հայոց դպրոցի եւ դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է

2. Հայոց դպրոցների եւ՛ ուսուցիչներ, եւ՛ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք:

3. Հայոց ամենանշանավոր եւ ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր:

4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր:

5. Հայոց հին եւ ամենանշանավոր Ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր:

6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր:

7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր:

8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին:

Հիմա անցնենք հարցի իրավական կողմին, որին անդրադարձել է ԱԺ պատգամավոր, «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը: 

Կա օրենք՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին), և կա այդ օրենքի հոդված 8-ը, որն ասում է․

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ,
տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և
բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության
օրենսդրության շրջանակներում.

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու
պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն
դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և
դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական
դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ
հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն
առնչվող խնդիրները.

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական
հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Սա ի գիտություն։ Ինչ վերաբերում է պետությանը, հասարակությանը, բանակին կամ եկեղեցուն առնչվող հարցերին․ կարելի է հեռացնել չորացած ու հին ծաղիկները, բայց պետք չի ջարդել ծաղկամանը։

Հ․Գ Ի դեպ ես հստակ կողմնորոշված լիբերալ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ։

Այսքանից հետո սպասում ենք արդեն կառավարության ղեկավարի արձագանքին եւ կոնկրետ քայլերին, իսկ Արայիկ Հարությունյանը պետք է ներողություն խնդրի եւ չսպասի պաշտոնանկությանը, այլ հեռանա ինքնակամ: Նա վաղուց արդեն ապացուցել է, որ Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրն է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am