Gibraltar Masters. Առաջատարների թվում գտնվող Լեւոն Արոնյանը բաց կթողնի 7-րդ տուրը
Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարում (10 տուր) հունվարի 28-ին կանցկացվեն 7-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բաց կթողնի 7-րդ տուրը եւ կվաստակի կես միավոր: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է 4 հաղթանակ եւ 5 միավորով 8 առաջատարների թվում է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով կխաղա լեհ Ռադոսլավ Բարսկիի հետ, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի ռուս Յուրի Գորյաչկինի հետ: Մելքումյանն ունի 3.5 միավոր, իսկ Դանիելյանը՝ 2.5:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում