Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Առանց քաղաքական որոշման Ստրասբուրգ մեկնելը լուրջ բացթողում էր

 

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մի քանի դիտարկում է ներկայացրել ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի համար։ Գրառման մեջ ասվում է.

«Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը /համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն/: Այս պահին հետևյալը`

1. Նախ` պարոն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի վերջին ընտրությունների զեկույցին և դրանում պարունակվող քննադատությանը սոցցանցերում ատելության խոսքի հետ կապված` նշել է. «Չի կարող զեկույցը, նաև զեկուցողի տեսանկյունից, հարյուր տոկոսանոց իդեալական լինել: Զեկուցողը պետք է փորձի ինչ-որ խնդիրների մասին նշել իր ելույթում»։ Ստացվում է, որ պարոն Ռուբինյանը կասկածի տակ է դնում զեկուցողի անաչառությունը եւ որակազրկում զեկույցը։ Ձեր կարծիքով ի՞նչ տպավորություն կստանա զեկուցողը` ԵԺԿ խմբի ղեկավար Ա. Պոցեյը, երբ կկարդա, որ իր կողմից առկա փաստի արձանագրումն այնպես է մեկնաբանվում, որ դա գրվել է ընդամենը թուղթ սեւացնելու համար, եւ լոկ ձեւականություն է, ընդամենը նրա համար, որ զեկույցն ունենա նաեւ քննադատական երանգ։ Հորդորում եմ զե՛րծ մնացեք նման հանցավոր ինքնավստահությունից և սեփական անսխալականության մասին սին պատրանքներ մի ունեցեք: Առջևում Հայաստանի մոնիթորինգին պարտավորությունների վերաբերյալ զեկույցն է:

2. Զեկույցում նշվել է նաեւ մի շատ ավելի կարեւոր թերության մասին, որի մասին լռություն է։ Հուսամ` սա էլ «փոքրիկ մտահոգություն» չի համարվի պարոն Ռուբինյանի, բայց որ առավել կարևոր է` հատկապես ամբողջ իշխանության կողմից:

Մասնավորապես` ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվել ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Թարգմանաբար` սա նշանակում է, որ զեկուցողը այս հարցում տեսնում է լուրջ խնդիրներ։ Թերևս, ավելորդ է ասել, թե երկրում այս մասով ինչ խնդիրներ կան: ՄԻԵԴ միջանկյալ որոշումը Սամվել Մայրապետյանի գործով կամրապնդի այս մտահոգությունը։ Մյուս խայտառակ քրեական գործերով սպասվելիք որոշումները, ցավոք, ցույց կտան ոչ միայն իրավապահ համակարգի առանձին մարմինների իրավական ապիկարությունը, այլև կխաթարեն ողջ իրավական անվտանգությունը:

Պետք է` կարդալ ոչ միայն զեկույցի գովասանական մասերը, այլ որ ավելի կենսական է` նաեւ տողատակները եւ այն ազդակները, որոնք դրված են զեկույցի հիմքում։

Չե՞ք հավատում- հարցրե՛ք նույն Է. Մարուքյանին, նա էլ ներկա է եղել այն նիստին, որտեղ զեկուցողը խոսում էր քաղաքական հաշվեհարդարի անթույլատրելիության մասին:

3. Հիմա մեր ազգային օրակարգի մասին` (այլ ոչ թե ավանդական, ինչպես հիմա դա անվանում է Ռուբինյանը): Մոնիթորինգի հանձնաժողովի «Սառեցված հակամարտությունների» ենթահանձնաժողովում համապատասխան քվոտայով ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ` Էգիդիուս Վարեյկիսը: Նրա հետ աշխատանք պետք է տարվի: Անձամբ պատվիրակության ղեկավարի կողմից: Նախորդ պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ նաեւ իմ ջանքերով սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովում Ղարաբաղի հարցը օրակարգ չի մտել ու չի քննարկվել: Այն հետաձգվել է տարբեր քննարկումների արդյունքում` մեր աշխատանքի շնորհիվ։ Շատ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակային ներկայացնել, քանզի այս գրառումը միայն Հայաստանում չէ, որ կարդալու են:

Այս փուլում քննարկման նոր էտապ է լինելու` պատվիրակությունը պետք է կրկին ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եւ թույլ չտա, որպեսզի այդ ենթահանձնաժողովում տեղի ունենա բովանդակային քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, ինչն ադրբեջանցիների կողմից թելադրված օրակարգ է եւ շեղում Մինսկի խմբի ձեւաչափից, որը միակ ընդունելի և ճանաչված ձևաչափն է (եթե, իհարկե, կիրթ մարդու հետ Ն. Փաշինյանը չի պայմանավորվել, որ հրաժարվում են այդ ձեւաչափից, ինչպես օրինակ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններից)։

4. Լուրջ բացթողում էր, Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման` քաղաքական խմբերի անդամակցության հարցի առումով: Դա անհրաժեշտ էր ինչպես խմբերի աշխատանքին մասնակցելու, այնպես էլ այդ խմբերի անունից հանձնաժողովներում քվոտա ստանալու համար: Միայն չասեք մենք զրուցել ենք, խոսել ենք, տեսել ենք ու էլի նման մտքեր: Դա միշտ եք պարտավոր անել: Ասվածը վերաբերում է հատկապես ԵԺԿ խմբի անունից պատվիրակության նոր ղեկավարին որպես իշխանության ներկայացուցչի մոնիթորինգի հանձնաժողովում քվոտա տրամադրելուն: Դա հնարավորություն կտար մասնակցել այդ հանձնաժողովների նիստերին (այդ թվում` սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի) արդեն այս շաբաթ, իսկ երեկ արդեն բյուրոյի նիստում ունենալ հաստատված թեկնածություններ, ինչպես պատվիրակության այլ անդամի դեպքում:

Հ.Գ. Նախնական դիտարկումներս այսքանն էին։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի նոր ձևավորված պատվիրակություններից մեկի ղեկավարը քայլ է արել և փորձել է ձևավորել նոր մշակույթ` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Ցավոք, ես իմ փորձը և արժեքավոր տեղեկությունները /որի մասին դիվանագետները չգիտեն և չեն էլ կարող իմանալ/ պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ, քան «Ֆեյսբուքն» է, չունեցա: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում:

Անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, շարունակելում եմ ծառայել Հայաստանի Հանրապետության և Արցախի կենսական շահերին»: