«Բա ասում էիք` ժողովուրդն է որոշելու ամեն ինչ»․ Թաթուլ Մանասերյան
Նախկին ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պարգևավճարներին։
Նա մասնավորապես գրել․
«Ինքնապարգևատրումների թեմային վերջ դնելու համար մի քանի հարց տամ դրանց հեղինակներին՝ թող մտածեն.
- իսկապես կարծում եք, որ վաստակե՞լ եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին։
- ժամանակին գործի գալու համար ղեկավար - տեղակալ - քարտուղարուհիները հերոսությո՞ւն են արել։
- հիշե՞լ եք արդյոք գոնե ձեր ծնողների կամ այն թոշակառուների մասին, ովքեր կայացրել են մեր երկիրը, եթե այո, ապա համեմատե՞լ եք արդյոք այն գրոշները, որոնցով նրանք պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ՞
- ինչպե՞ս է գոյատևում սահմանին ձեր հանգիստը պահող զինվորի ընտանիքը
- որ պարգևավճարով կարելի է փակե՞լ համատարած թշվառության արդյունքում գոյացած «պարտքի մատյանները՛» խանութներում։
- արդյոք ինքնապարգևատրմամբ կզբաղվեի՞ն Արամ Մանուկյանն ու իր զինակիցները՝ առաջին, Ալեքսանդր Մյասնիկյանն ու իր թիմակիցները՝ երկրորդ և Վազգեն Սարգսյանն ու իր տեսակը ներկայացնողները՝ երրորդ հանրապետությունները կայացնելիս և Արցախն ազատագրելիս։
- բա ասում էիք՝ ժողովուրդն է որոշելու ամեն ինչ։
Բարի գիշեր եմ մաղթում բոլոր նրանց, ում խիղճը թույլ կտա քնել...»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ