Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին. Եղբայր, դու երկար ժամանակ չունես
Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի եւ պարգեւատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմաններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ կամ երկու ամսվա ընթացքում ստանում են իր 25 տարվա թոշակի չափ գումար:
Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է:
Այլ տարբերակ չկա քեզ տեղեկացնելու, բայց գնալով համոզվում եմ, որ պետական համակարգում անձամբ քո նկատմամբ իրականացվում է սաբոտաժ:
Հասկանում եմ, որ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի խնդիր ունենք, նրանց պարգեւատրման խնդիր ունենք, բայց պարգեւավճարների այս շքերթի արձագանքներից պետք է հետեւություն անել եւ շատ արագ:
Բացի այդ, ժամանա՛կ գտիր եւ ուշադի՛ր վերլուծիր իրավապահ համակարգի աշխատանքներն ու դրանց վերաբերյալ հայտնի գործերով շահագրգիռ անձանց դիրքորոշումներն ու գնահատականները:
Կասկած չունենա՛ս, որ գեներալ Մանվելի, Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի գործերի ընթացիկ «պռավալների» եւ առհասարակ, հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերի համար վաղը քեզանից են պատասխան պահանջելու, միայն քեզանից: Իսկ այսօրվա քեզ «չեստ» տվողներից եւ «Շե՛ֆ, ամեն ինչ լավ է» ասողներից շատերը, ինձանից լավ գիտես, թե որտեղ կլինեն...
Շատ արագ է պետք վերացնել այս սաբոտաժը:
Եղբա՛յր, Դու երկար ժամանակ չունես»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ