Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ցինիզմը նոր Հայաստանում

Միանգամից ասենք, որ յուրաքանչյուր մարդ, որն աշխատում է լավ, որն աշխատում է նվիրված պարգեւավճար ստանալու իրավունք ունի, բայց...

Հիմա այդ բայցի մասին: Երբ մարզպետն իրեն եւ իր թիմակիցներին կամ միայն թիմակիցներին պարգեւատրում է այն դեպքում, երբ մարզերը թաղված են խնդիրների մեջ, երբ մարզերում խելքը գլխին մի գործ, անգամ մի նախագիծ չի կազմվել, երբ մարզերի բնակիչները թաղված են վարկերի եւ աղքատության մեջ, մարզպետարանի աշխատակիցներին, ղեկավար կազմին պարգեւատրելը սովորական ցինիզմ է:

Հատուկ նորաթուխ մարզպետների, պատգամավորների, խմբակցության ղեկավարների, նախարարների, բոլոր-բոլորի համար ընդգծենք, որ ցինիզմն այն է, երբ բացահայտ քամահրական վերաբերմունք է ցուցաբերվում հասարակական բարոյականության նորմերին, մշակութային արժեքներին եւ պարկեշտության վերաբերյալ պատկերացումներին: 

Ցինիզմն այն է, երբ բացակայում է կարեկցանքը, ամոթը, խղճահարությունը:  Ի դեպ, գիտնականները, ընդ որում ոչ միայն բրիտանացի, պնդում են, որ ցինիզմը հատուկ է նրանց, ովքեր իրենց անձնական նպատակների իրականացման ճանապարհին պատրաստ են դիմել ցանկացած միջոցի եւ եղանակի: 

Եւ երբ մարզում աղքատություն է, իսկ մարզպետը իր կես տարի կամ երկու կամ երեք ամիս աշխատատած թիմակիցներին եւ իրեն բավական մեծ գումար պարգեւավճար է հատկացնում, ապա գործ ունենք ամենասովորական ցինիզմի հետ:

Երբ Վայոց ձորի մարզպետն ասում է, թե իրեն չի պարգեւատրել միայն նրա համար, որ դրանից հետո ուրիշներին պարգեւատրելու գումար չէր մնա, ապա դա հենց ցինիզմ է:

Ցինիզմ է նաեւ Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թե պարգեւավճարները հատկացվել են օրենքի սահմաններում: Ի դեպ, ցինիզմ է նաեւ Մակունցին կառավարող ուժի խմբակցության ղեկավար նշանակելը:

Երբ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարում է, թե մարզպետները պարգեւատրել են իներցիայի ուժով, ապա սա եւս ցինիզմ է: Ի դեպ, Լենա Նազարյանը նման հայտարարություն արել է, երբ իրեն սովորական հեռախոսով չեն ձայնագրել կամ նկարել:

Ցինիզմ է նաեւ պարգեւատրումների վերաբերյալ Սուրեն Պապիկյանի եւ այս թեմայով արտահայտված մարզպետների հայտարարությունները:

Չմոռանանք Արարատ Միրզոյանին, որը մի քանի օր առաջ ցինիկաբար հայտարարեց, թե օրենքները, սահմանադրությունը նախկինում վատն էին, քանի որ լավերը չէին ղեկավարում, իսկ հիմա լավն են, քանի որ բարի մարդիկ են իշխանության:

Իսկապես բարի մարդիկ են: Պատկերացնում եք որքան պարգեւավճարներ կհատկացնեին, եթե չար լինեին:

Եւ միայն չասեք, իսկ լա՞վ էր, որ Սերժի ժամանակ այս էին անում, այն էին անում: Չասեք, քանի որ շատ վատ էին անում, եւ դրա համար էլ հասարակական դժգոհությունը հասել էր գագաթնակետին, բայց նրանց արածը դեռ հիմք է չէ նոր Հայաստանում ցինիզմը զարգացնելու եւ նրանց արածները կրկնելու համար: 

Մեկ անգամ եւս կրկնենք, երբ պարգեւատրվեն կոնկրետ գործի, կոնկրետ խնդիրների լուծման ուղիներ առաջարկելու, երկարամյա օրինակելի եւ լավ աշխատանքի համար, հանրությունն այսքան աղմուկ չէր բարձրացնի:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանով հիացողները կամ նախկինում նրանով հիացողները սպասում են, թե նա ինչ է մտածում այս պարգեւատրումների, Մակունցի, մարզպետների, Լենա Նազարյանի կամ Սուրեն Պապիկյանի եւ լրագրողների մասին: 

Հակոբ Ասատրյան

Top-News.am