Եւս մեկ անհասկանալի պաշտոնանկություն
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից էսօր ազատված Արթուր Գրիգոյանը ոչ միայն պարզապես սկզբունքային բնապահպան է, այլև քաղաքական կարևոր որակներ՝ մտածողություն, էներգիա, լիդերության որոշ հատկություններ ունեցող մեկն է: Չգիտենք, ո՛րն է ազատման պատճառը: Գուցե նոր նշանակում լինի (չնայած նման չէ, կարծես):
Հնարավոր է պատճառն այն է, որ Արթուրի պես մտածող մարդկանց համար հեղափոխությունը ոչ միայն տեղական ուժեղներին խուտուտ տալն է, այլև միջազգային ուժերի նկատմամբ սկզբունքային դիրքորոշումն է, երկրի իրական ինքնիշխանության կատեգորիաներով մտածելը, գավառական վախ չունենալը "աշխարհից":
Եթե Արթուրը մի նոր տեղում նշանակվի, այդ որակները շատ պետք կգան Հայաստանին, իսկ եթե ազատումը նշանակում է, որ Արթուրը դուրս է մնում նոր իշխանական համակարգից, ապա ասեմ, որ դա Արթուրի խնդիրը չէ, այլ իր տակը փորողների՝ հանուն խոշոր միջազգային կապիտալի շահերի: Ասեմ նաև, որ Արթուի քաղաքական ապագան նույնպես շատ ավելի փայլուն է, քան հակադիր կողմինը:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ