Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Եղեգնաձորցիներ. Սերժին ընտրեմ՝ ի՞նչ անեմ

Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորը արդեն մեկ շաբաթ է ընդունում եւ ճանապարհում է տարբեր քաղաքական ուժերի, ռեյտինգային թեկնածուների: Եղեգնաձորցիները կես կատակ, կես լուրջ ասում են՝ քաղաքը շուտով մարզկենտրոնից մայրաքաղաքի է վերածվելու՝ բազմամարդ լինելու պատճառով: Եղեգնաձոր քաղաքը զբոսաշրջային կենտրոն չէ, եւ այստեղ հազվադեպ են այսքան հյուրեր ունենում:

Եղեգնաձորը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում առաջինը հանրապետական կուսակցությանն է ընդունել: Կառավարող ուժի եւ գործազուրկ եղեգնաձորցու հանդիպումից անցել է արդեն մեկ շաբաթ: Այստեղ դեռ զարմանքով են խոսում ու յուրաքանչյուր անծանոթի պատմում, թե ինչպես են պետական կառույցների «շեֆերը» իրենց ենթականերին, նրանց ընտանիքի անդամներին, նույնիսկ երեխաներին պարտադրել գալ, ներկա գտնվել վարչապետի հետ հանդիպմանը, ժպտալ, ծափ տալ եւ ցուցապաստառներ պահել:

Պատմում են, բայց չեն ասում, թե ինչու են վախից ելնելով եկել եւ հանդիպել ՀՀԿ-ականներին: Նրանք այդ հարցի պատասխանը չունեն:

«Դպրոցներից, մանկապարտեզներից, քաղաքապետարանի ու մյուս տեղերից մարդկանց, երեխեքին բերին, լցրին, ասին՝ ուրախ, խնդալով, ծափ տալով վարչապետի ու հանրապետականի նկարը բարձր պահեք: Մարդիկ վախենում են, մարդկանց մեջ վախ կա, չեն ուզում օրվա հացից կտրվեն: Ինչ ասում են, գլխները կախ անում են»,- մեզ հետ զրույցում ասաց Եղեգնաձորի բնակիչ Արայիկ Ներսիսյանը, որը նախապատվությունը տալիս է ընդդիմադիր ուժերին, բայց հստակ որոշում դեռ չի կայացրել, կամ կայացրել է, բայց գաղտնի է պահում:

Եղեգնաձորում դժգոհում են, որ տասը տարի է քաղաքում որեւէ դրական փոփոխություն չեն նկատում: «Քոչարյանից հետո քաղաքում քարը քարի վրա չեն դնում»,- անկեղծացավ մի եղեգնաձորցի, որը որոշել է չմասնակցել ընտրություններին: Իսկ ահա նրա կողքին կանգնած միջին տարիքի տղամարդիկ շեշտեցին, թե որոշել են Սեյրան Օհանյանին քվեարկել: 

«Ինձ իրենց կաշառքը պետք չէ, իրանց ողորմությունը ինձ պետք չի, ինձ իմ արդար ավելի աշխատանքն էլ է հերիք, իրենք էլ թող ավել անեն, բայց արդար լինեն: Ես ուզում եմ հանդիպել Սեյրան Օհանյանի հետ: Ինքը ինձ չի ճանաչում, բայց ես իրեն շատ լավ եմ ճանաչում: Ես միայն Սեյրան Օհանյանին եմ վստահում, նա ազնիվ է աշխատել, նրա նման ազնիվ մարդ չկա»- ասում է Եղեգնաձորի քաղաքապետարանի սանմաքրման բաժնի աշխատակիցներից մեկը:

Եղեգնաձորցին 2017 թվականի համապետական ընտրություններին վճռականորեն է տրամադրված: Այստեղ նպատակադրվել են իշխանափոխություն անել:

«Ես 80 տարեկան մարդ եմ, բայց դեռ ոչ մի բան չեմ տեսել, որ հանրապետականը անի… Մեր իշխանությունը պետք է փոխվի, որ փոխվի՝ ժողովրդի վիճակը լավ կլինի: Ով ուզում է թող գա իշխանության գլուխ, բայցի այս իշխանություններից, մենք իրենց դեմ ենք»,-ասում է եղեգնաձորցի ծերունին:

Զրուցում ենք քաղաքի տարբեր տարիքի, զբաղմունքի տեր մարդկանց հետ, փորձում պարզել, թե ում են իրենց ձայնը տալու: Մեծ մասը չի անկեղծանում, իսկ անկեղծացողները նշում են «Ծառուկյան դաշինքի», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունները, բայց չգտանք մեկին, ով կասեր, թե ձայն է տալու ՀՀԿ-ին:  

«Ես Օհանյանին եմ սիրում, իրան եմ ընտրելու, Սերժին ընտրեմ ի՞նչ անեմ: 76 տարեկան եմ տան մեջ մենակ եմ մնացել, երեխաներս լրիվ թողել, գնացել են երկրից՝ աշխատանք չլինելու պատճառով»,- ասում է եղեգնաձորցի տիկին Հասմիկը:

Դավիթ Գասպարյան

Եղեգնաձոր