Առանց Մխիթարյան «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ:
«Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած խաղում հաղթանակ տարան «զինագործները»: Ունայ Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «թոշակառուների» դարպասը:
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Լակազետը:
«Արսենալի» առավելությունը կրկնապատկեց Լորան Կոսյելինին 39-րդ րոպեին:
Հանդիպումը բաց թողեց «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ ապաքինվում է վնասվածքից:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 44 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: «Չելսին» 47 միավորով 4-րդ տեղում է:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում