8 ուժերի միավորումը կուղարկի ՀՀԿ-ին քաղաքական աղբարկղ
Ինչ վերաբերմունք էլ ունենամ ՕՐՕ-ի կամ Ծառուկյանի և կամ Արթուրի նկատմամբ, սակայն ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերից 8-ի միավորումը կապահովի հանրապետականին քաղաքական աղբարկղ նետելու պատմական անհրաժեշտության իրականացումը: Իսրայելի և հատկապես Սինգապուրի կայացման պատմությանը ծանոթանալը իմ մեջ կասկածներ առաջացրեց ժողովրդավարության միջոցով երկիր զարգացնելու՝ միակ ճիշտ ճանապարհի մասին գաղափարի վերաբերյալ: Վազգեն Սարգսյանի՝ երկրի վարչապետ նշանակվելը Հայաստանը կարող էր տանել նույն այն ուղիով, որով ընթացան արևելյան բոլոր «վիշապները», եթե այն չընդհատվեր նրա սպանությամբ:
Որպես քաղաքական հենարան ընտրված հանրապետականն իր մեջ ուժ չգտավ հետևելու ոչ թե սեփական գրպանի, այլ պետության մասին մտածելու գծին, ինչն անցյալ տարի եզրափակվեց ազատամարտից հետո առաջին անգամ տարածքի կորստով, ինչպես նաև հսկայական արտագաղթով և աղքատության խորացմամբ: Հայաստանին սպառնացող մարտահրավերին մեր պատասխանը կարող էր լինել սկզբում հանրապետականի և այնուհետև այն կուսակցությունների վերացումը, որոնք կփորձեին վերածվել հանրապետականի՝ բռնելով նրա տեղը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Hetq.am-ի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)