Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ
Հին ճաշացանկերը միշտ էլ հետաքրքիր են: Օրինակ, հիմա կարող ենք տեղեկանալ, թե ինչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում 1908 թվականին: Իսկ այս ամենի նախապատմությունը սա է եղել. կաթողիկոս Խրիմյան Հայրիկի մահից հետո 1908-ին Էջմիածնում գումարցվել էր Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողով, որն Ամենայն Հայոց նոր կաթողիկոս ընտրեց Մատթևոս Իզմիրլյանին: Արխիվային այս ուշագրավ փաստաթուղթը ներկայացնում է այդ ժողովին մասնակցած կրոնական պատվիրակների համար տրվող պատգամավորական ճաշկերույթներից մեկի ճաշացանկը.
ՄԵՆՅՈՒ, ՆԱԽԱՃԱՇ. Երևան, 3-ը նոյեմբերի, 1908 թ.
1. Իշխան ձուկ (Սևանա լճից)
2. Արգանակ-ժուլիեն կարկանդակով
3. Փլավ կաքավով
3. Հնդկահավ տապակած
4. Պլոմբիր և պաղպաղակ
Մրգեղեն, Սուրճ, Թեյ
Պատկերը՝ Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից:
Պատմաբան Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ