Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դիեգո Սիմեոնեի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը ու Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» եւ «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը եւ մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
Հունվարի 15-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Աթլետիկո» ակումբի մարզաբազա եւ հետեւել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո նրանք հանդիպել են «Աթլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Աթլետիկո» թիմի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի տենդենցների հետ:
Երեկոյան կայացել է ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաեւ լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն եւ լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Օրն ավարտվել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի թանգարան կատարած այցելությամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...