Ամոթալի է, որ Իրանից Հայաստան մուտք գործելու առաջին իսկ նեղլիկ դուռը փչացած է. Վարդան Ոսկանյան
Հայաստան-Իրան սահմանային անցակետի հայկական հատվածի արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է և հրատապ․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայաստան-Իրան սահմանային անցակետի հայկական հատվածի արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է և հրատապ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից օրական սկսել է օգտվել 3-4 հզ․ մարդ, որոնք հիմնականում զբաղված են «ճամպրուկային» առևտրով։
Ամոթալի է, բայց փաստ, որ անցակետի շենքի՝ Իրանից Հայաստան մուտք գործելու, բառիս բուն իմաստով, առաջին իսկ նեղլիկ դուռը փչացած է։
Այս առումով՝ երկնքում հնչած անսպասելի ամպրոպի ձայնի էր նման սահմանապահ ծառայության աշխատակցի դիտարկումը՝ «Պրն․ Ոսկանյան, շատ ճիշտ եք խոսում դեպի Իրան ճանապարհի արդիականացման մասին, բայց այստեղ մի դուռ նորոգելն է խնդիր, ստիպված նստարանն ենք հենում, որ չբացվի»,– գրել է նա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ