Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

«Դուխովները» եւ նրանց աներեւակայելի արկածները

Այն, ինչ այսօր՝ հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցավ նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ, մեր պետության ամոթն ու խայտառակությունն էր: «Դուխով» ստահակները հանդգնեցին կանգնեցնել նորակոչիկների ավտոբուսը, ներս մտան, հայհոյեցին, հոխորտացին:

Պարզ է, չէ, թե այս ամենը որ իրադարձությունների արձագանքն է: Միայն չասեք, թե բա լավ էր, որ նույնն անում էին Սերժի ժամանակ: Չասեք, քանի որ այն ժամանակ չէին համարձակվի, բայց ցանկություն կունենային:

Այնպես չէ, որ այս ամեոբանմաները առաջացան հենց հիմա կամ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո: Նրանք կային նաեւ առաջ, բայց նման արարք անել չէին հանդգնի: Սրանք մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են, սրանք մեր ամոթն ու խայտառակությունն են:

Անշուշտ, այսօրվա խայտառակությունը չէր լինի, եթե չլիներ անպատժելիության, ամենաթողության մթնոլորտը, եթե կառավարությանը դռանը քացի տվողների գլուխը չշոյեին ու չասեին՝ իրենց կառավարության դուռն է, ինչ կուզեն, կանեն: Հիմա էլ ասեք, թե իրենց նորակոչիկների ավտոբուսն է՝ ինչ ուզել, արել են:

Եւ մեղավորը միայն կառավարությունը չէ, կամ խնդիրը միայն կառավարության մեջ չէ: Եթե մենք հանդուրժում ենք նորաթուխ պաշտոնյաների անհասկանալի ճոխ քեֆերը, այն դեպքում, երբ մենք ունենք ռազմաճակատի գիծ, որտեղ կանգնած են մեր 18-20 տարեկան տղաները, եթե հանդուրժում ենք Երեւանի կենտրոնում անկապ եւ անիմաստ վզվզացող ավտոմեքենաները, որոնցից լսվում են մեղմախառը բարձր երաժշտություն, ապա պետք է ընդունենք, որ մենք բոլորս պատասխանատվություն ունենք այսօրվա խայտառակության համար:

Այսօրվա իրականությունն այն է, որ մեկուկես օր փողոց փակածների մի հսկա զանգված իրեն նույնացնում է Նիկոլ Փաշինյանի հետ: Նույնացնում է եւ համարում, որ հիմա ինքը պետք է անի այն, ինչ նախկինում անում էին նրանք, որը վաղուց նյարդայնացնում էր մեր հանրությանը: Եւ հենց այս «դուխովները» այսօր շատ պարզ եւ հստակ ցույց տվեցին մեր հասարակության եւ պետության բացերը:

Նրանց բոլորի դեմքը պարզ երեւում է: Նրանք բոլորը պետք է պատժվեն, քանի որ նրանց արածը սովորական խուլիգանություն չէ: Մենք կառաջարկեինք ներել նրանց, եթե այս կամ այն պատճառով ջարդեին բանկերի կամ պետական գրասենյակների ապակիները: Նրանք սովորական ավտոբուս չեն ներխուժել: Նրանք դիվերսիոն հարձակում են իրականացրել մեր բանակի դեմ: Սա մեր բոլորի պատվի հարցն է: Նրանց մղումները որեւէ նշանակություն չունեն: Վերջին հաշվով ադրբեջանցի դիվերսանտներն էլ կարող է ասեն, թե մտադիր էին գրկախառնվել հայ զինվորների հետ:

Բանակի դեմ ցանկացած ոտնձգություն պետք է խիստ պատասխան ստանա: Հիմա պետության եւ հասարակության արձագանքը, վերաբերմունքը, կոնկրետ գործողությունները ցույց կտան մեր հասունության աստիճանը:

Վերջին հաշվով այս  «դուխովները» վաղը կամ մյուս օրը հայտնվելու են զինված ուժերում եւ փորձելու են իրենց պահվածքը պարտադրել մյուսներին՝ կրկին հարված հասցնելով մեր զինված ուժերին:     

Մենք պետք է հասկանանք, որ մեր հասարակության եւ պետության գլխավոր խնդիրը սուտն ու կեղծիքն է: Մենք պետք է քաջություն ունենանք եւ ընդունենք, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք անգամ իրենց անունը եւ ազգանունը չեն կարողանում ճիշտ գրել կամ անգամ գրել չգիտեն: Մենք պետք է ընդունենք, որ մեծացել է մի սերունդ, որն ունի անհասկանալի արժեհամակարգ, որտեղ հարգանքը մեծ եւ պետության նկատմամբ բացակայում է, որտեղ սերը ընկերոջ, հարեւանի նկատմամբ բացակայում է:

Բանակի հրամկազմից հրաշքներ պահանջող ծնողները պետք է նախ զսպեն իրենց կողքին աճող եւ մեծացող անհասկանալի եւ արդեն վտանգավոր դարձող զանգվածին եւ օգնեն նույն հրամկազմին, որ բանակում կարգուկանոն հաստատեն:   

Մեր բոլորի թիվ մեկ խնդիրն է սրանց իրենց տեղը դնելը, հակառակ դեպքում մենք՝ պետությունը կպարտվի:

Սրանց նմաններին կարգի հրավիրելը, զսպելը ազգային անվտանգության խնդիր է: Սրանց նմաններին կրթելը, դաստիարակելը թիվ մեկ խնդիր պետք է դառնա, եթե մեր հասարակությունը դեռ ունակ է մաքրվելու, ուժեղանալու եւ առաջ շարժվելու:

Հիմա սպասում ենք իրավապահ մարմինների, պետության արձագանքին: Հիմա արդեն պարզ կդառնա, թե ինչ է մտածում այս ամենի մասին պետության այսօրվա ղեկավարությունը: 

Մենք երբեք չէինք տեսել, որ կաթողիկոս քաշքշեն, մենք երբեք չէինք տեսել, որ «լակոտները» համարձակվեն նորակոչիկներ տեղափոխող ավտոբուս կանգնեցնել եւ ներխուժել այնտեղ: Չէինք տեսել, բայց տեսանք: Եւ հիմա ճիշտ պահն է, երբ տեսնենք, թե ինչ պատասխան է տրվելու այս ամենին:

Եւ եթե այս «դուխովները» անպատիժ մնան կամ բավարարվեն տուգանքներով, ապա մենք մեզ ստորացված կզգանք, մենք կհասկանանք, որ պետությունը հենց սրանց կողքին է, եւ ոչ թե նրանց, ովքեր դեռ հավատում են, որ այս երկիրը մի օր լուրջ պետություն կդառնա:

Հակոբ Ասատրյան

Top-News.am