Շարմազանովը բարոյալքման եւ առկա իրավիճակի մասին
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը: Ֆեյսբուքյան գրառման մեջ այս մասին գրել է Էդուարդ Շարմազանովը։
«Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ինստիտուցիոնալ հիշողությունը:
Այս ամենը փաթեթավորվում եւ քողարկվում է «մոդայիկ» ձեւակերպումներով ու կեղծ «մարդասիրական» գաղափարներով: Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից, քանդել այդ կարծրատիպերը:
Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձինք հայրենասիրությունը կենաց են որակում, պատմությունն էլ՝ ոչ էական առարկա:
Դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ: Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմ ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել:
Եւ մամոնան ու առանց իզմերի գոյությունը դատապարտված է, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»,- գրել է Շարմազանովը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ