Երբ կվերադառնա Պորտուգալիայի հավաքական Ռոնալդուն
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե երբ է վերադառնալու Պորտուգալիայի հավաքական: Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ց հետո 33-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվում ազգային թիմ:
«2019 թվականին մտադիր եմ դարձյալ լինել Պորտուգալիայի հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ: Մենք պայմանավորվել էինք, որ մրցաշրջանի առաջին հատվածում չեմ մասնակցելու հավաքականի խաղերին:
Ես 33 տարեկան եմ եւ վերջերս եմ փոխել ֆուտբոլային երկիր, աշխատանքային մեթոդներ, թիմակիցներ, պրոֆեսիոնալ ու անհատական ռեժիմ: Կարծում եմ՝ դա լավագույն տարբերակն էր ինձ համար»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Record-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Պորտուգալիայի հավաքականն առանց Ռոնալդունի կարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել Ազգերի լիգայի A դիվիզիոնում:
2018 թվականին Ռոնալդուն 53 խաղերում խփել է 49 գոլ եւ օրացուցային տարում գոլերի ցուցանիշով զիջեց միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որն ակումբում ու ազգային թիմում անցկացրել է 54 հանդիպում եւ դարձել է 51 գոլի հեղինակ: