Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Սպորտ

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները

Ֆրանսիան՝ աշխարհի չեմպիոն, Խորվաթիան առաջին անգամ դարձավ փոխչեմպիոն

Ռուսաստանում անցկացվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը: Պատմության մեջ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Ֆրանսիայի հավաքականը: Եզրափակիչում ֆրանսիացիները 4:2 հաշվով հաղթեցին մրցաշարի ամենամեծ սենսացիան մատուցած Խորվաթիայի հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն:

VAR համակարգը՝ ֆուտբոլում

2018 թվականին ՖԻՖԱ-ն ակտիվորեն սկսվեց կիրառվել տեսակրկնապատկերների VAR համակարգը, որը հանդիպման գլխավոր մրցավարի վիդեոօգնականն է: 

«Ռեալը» երրորդ տարին անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում եւ աշխարհի ակումբային առաջնությունում 

Մադրիդի «Ռեալը» շարունակեց իր գերիշխանությունը եվրոպական ակումբային ֆուտբոլում եւ Զինեդին Զիդանի գլխավորությամբ երրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: «Ռեալը» ռեկորդային՝ 13-րդ անգամ հաղթեց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում եւ թարմացրեց եւս մեկ ռեկորդ: 1992-ին հիմնադրված Չեմպիոնների լիգայում ոչ մի թիմի չի հաջողվել տիտղոս նվաճել նույնիսկ երկու անգամ անընդմեջ, իսկ Արքայական ակումբը դա արեց երրորդ տարին անընդմեջ: Դեկտեմբերին «Ռեալը» հաղթեց նաեւ ԱՄԷ-ում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունում՝ երրորդ տարին անընդմեջ դառնալով աշխարհի ակումբային չեմպիոն:

Մոդրիչը ստացավ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաշալի մրցաշրջան անցկացնելուց ու Խորվաթիայի հավաքականին աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը հասցնելուց հետո արժանացավ «Ոսկե գնդակին»:

Արսեն Վենգերը հեռացավ «Արսենալից»

2018 թվականի ապրիլի 20-ին պաշտոնապես հայտարարվեց, որ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը մրցաշրջանի վերջում հեռանալու է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից: 69-ամյա Վենգերը 1996 թվականից էր գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս։ Արսեն Վենգերը Պրեմյեր լիգայում սահմանել է մի շարք ռեկորդներ: Լոնդոնյան ակումբում նրան փոխարինեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին:

ՀՖՖ-ն ունեցավ նոր ղեկավարություն

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն անդարդարձան նաեւ ֆուտբոլի վրա: ՀՖՖ նախագահի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին փոխարինեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:  

«Շիրակը» պայմանավորված խաղի փորձի պատճառով կորցրեց չեմպիոնությունը

«Շիրակը» մոտ էր Հայաստանի չեմպիոն դառնալուն, սակայն պայմանավորված խաղի փորձի պատճառով Գյումրիի թիմը պատժվեց եւ բաց թողեց չեմպիոնությունը: «Շիրակի» մարզիչներից Արարատ Հարությունյանը «Բանանցի» դեմ խաղից առաջ փորձել էր կաշառել երեւանյան ակումբի պաշտպան, «Շիրակի» նախկին խաղացող Էդվարդ Կպոդոյին, որը ձայնագրել էր հեռախոսազանգը եւ այն ներկայացրել ՀՖՖ: Միջադեպի պատճառով «Շիրակից» հանվեց 12 միավոր, ինչի պատճառով թիմն առաջին տեղից նահանջեց չորրորդ տեղ, ինչպես նաեւ զրկվեց եվրագավաթներին մասնակցելու իրավունքից: Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն դարձավ «Ալաշկերտը»:

«Փյունիկի» պատմական հաջողությունը եվրագավաթներում

Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք: «Շիրակի» որակազրկման պատճառով եվրագավաթներին մասնակցելու իրավունք ստացավ Հայաստանի առաջնությունում 5-րդ տեղը գրաված Երեւանի «Փյունիկը», որը Եվրոպայի լիգայում աննախադեպ հաջողության հասավ հայկական ակումբների շրջանում: Ռուս մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ «Փյունիկը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբը, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում: Եվրոպայի լիգայում երեւանյան ակումբը հաղթահարեց մակեդոնական «Վարդարի» (1:0, 2:0) ու ղազապական «Տոբոլի» (1:2, 1:0) արգելքը, իսկ երրորդ փուլում համառ պայքարում պարտվեց Թել Ավիվի «Մաքաբիին» (0:0, 1:2):

Մարկոս Պիզելին ընդհատեց Հենրիխ Մխիթրայանի հեգեմոնիան

Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն ընդհատեց Հենրիխ Մխիթարյանի հեգեմոնիան: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում նախորդ 7 տարիներին հաղթել էր Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը: 

Ժոզե Մոուրինիոյին վռնդեցին հերթական թիմից

Պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինիոյին վռնդեցին հերթական թիմից: Այս անգամ չդիմացան «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության նյարդերը: