Լապշինի զվարճալի գրառումը Հայաստանի եւ հայ աղջիկների մասին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել Հայաստանի մասին՝ այս անգամ զավեշտալի դիտարկմամբ զվարճացնելով իր բազմաթիվ հետևորդների:
«Հայաստանը երկիր է, որտեղ աղջկա նկատմամբ չափից դուրս ուշադրությունը համարվում է նույնքան անշնորհքություն, որքան անուշադրությունը: Հայաստանը երկիր է, որտեղ ֆանտաստիկ գեղեցկուհին անձամբ կառաջարկի ձեզ իր հետ արշավի գնալ և կհավելի, որ ձեզ հետ կգա նաև իր ավագ եղբայրը, որպեսզի օգնի տեղադրել վրանը: Անձնական դիտարկումների շարքից… », - գրել է բլոգերը:
Նրա հրապարակմանը մի շարք հայ ու այլազգի օգտատերեր արձագանքել են հումորով:
Գրառմանը կից բլոգերը հրապարակել է հանրահայտ «Միմինո» ֆիլմից սիրված հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ծիծաղաշարժ մի հատված, որտեղ նա խոսում է «բարոյական ընտանիքից» կնոջ մասին. «Ես ձեզ մի խելացի բան կասեմ... քո Լարիսա Իվանովնան... ուրեմն նա բարոյական ընտանիքից է»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ