Եւ ստացվեց մի հրաշալի հիբրիդ
Դպրոցում մի զինղեկ ունեինք, որը մեզ ապարդյուն համոզում էր, որ զինվորականի մասնագիտություն ընտրեք :Ասում էր «ռեբյատա եսլի տակ բուդետ պրոդալժացա տո վ բուդուշեմ նի օդնավո արմինինա օֆիցերսկոմ սաստավե սովետսկոյ արմիի նի բուդետ»:
«Ջհանդամ թե չի լինի, մեզ ինչ» մտածում էինք : Մենք ուզում էինք քննիչ, բժիշկ, սու-ի պետ, իրավաբան, օբեխեսեսի (էն ժամանակվա հարկային պես մի բան) աշխատող դառնալ:Մի խոսքով ուզում էինք շատ փող ունենալ և լավ ապրել և սպայի մասնագիտության չարքաշառոմանտիկ պահերը մեզ չէր ձգում հատկապես, որ գիտեինք, որ սպա դառնալ ցանկացող լիքը ռուս կա:
Սա դեռ հեչ, բանակում հայերը ձգտում էին ստրոյբատ, խլեբառեզ, կաչեգար ծառայել :Դե չկար մոտիվացիա :Բայց եկավ մի ժամանակ , որ եղավ կարիք, որը իր հետ բերեց նաև լուծում :
Հայկական բանակի կայացման վրա սկսեցին աշխատել Խորհրդային բանակում դեռևս մնացած սպաների մի մասը որոնք շատ չէին: Եւ ստացվեց մի հրաշալի հիբրիդ ռազմական մտքի և կամավորական ոգու, (Կամանդոս, Ժիրայր Սեֆիլյան, Մոնթե Մելքոնյան, Իվանյան, Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան.... շարքը կարելի է շարունակել) որ ապահովեց հայոց հաղթանակը Արցախի հիբրիդային պատերազմում: Ինչը ցավոք չստացվեց ստեղծել առաջին հանրապետության օրերին, քանի որ այն ժամանակ ռուսական բանակի հայ սպաների, (որոնք անհամեմատ ավելի շատ էին քան Արցախյան պատերազմի օրերին) և հայ կամավորական խմբապետների վարքաբարքային և մշակութային ընկալումները շատ տարբեր էին այլապես մեր հաջողությունները անհամեմատ մեծ կլինեին առաջին հանրապետության ժամանակ:
Վերադառնալով մեր զինղեկին ասեմ, որ ինքը գովում էր իմ հայացքը զգաստ կեցվածքի ժամանակ:Ինքը չգիտեր, որ ի ծնե յոգ լինելով ես կարողանում էի անշարժ մնալով միաժամանակ թե դեպի հեռուներ և թե դեպի ներս նայել:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)