«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կնշանակվի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուլե-Գունար Սուլշերը, որն այժմ գլխավորում է «Մոլդեն», հինգշաբթի` դեկտեմբերի 20-ին, կդառնա մանկունիացիների գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը, հայտնում է The Guardian-ը:
Նրա օգնականը կլինի Մայկ Ֆելանը, որը 14 տարի եղել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Սուլշերը ՄՅՈւ-ն կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչից հետո մանկունիացիները հույս ունեն պայմանագիր կնքել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի մասնագետը հետաքրքրված է ակումբի փոփոխմամբ:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում ավելի վաղ հայտարարել էր Սուլշերի նշանակման մասին, սակայն ավելի ուշ հեռացրել էր այդ գրառումը:
Մանկունիացիները հրապարակել էին Սուլշերի` 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Բավարիայի» հետ խաղում հեղինակած հաղթական գոլի տեսանյութը (2:1), որն ուղեկցել էին հետևյալ գրառմամբ.
«Սուլշերը կդառնա մեր գլխավոր մարզչի պաշտոնակատարը «Կամպ Նոոում» հեղինակած այս գոլով ակումբին տիտղոս պարգևելուց 20 մրցաշարջան անց»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում