Ապրիլյան պատերազմում հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Փաշինյանի խորհրդական է նշանակվել
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային և մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ:
Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին ու պատկերացրեք այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում ու սա արվում է Լևոն Մնացականյանին, Օգանովսկուն ու մյուս պատերազմի գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնի վրա:
Ի՞նչ է սա, եթե ոչ մեծ աղետի սկիզբ, արդյո՞ք սա պետական դավաճանությանը հավասար դիվերսիա չէ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարցերս հռետորական են ամեն մեկդ ձեր բաժին մտածելիքը ունեք` մտածեք:
Հ.Գ. «Կլասիկին» ու «ջուր բերողին» հուշեք, որ այ էս դիվերսիան քննադատեն, թե չէ մյուս իշխանափոխությանը մենք իրանց սա չենք ներելու ու վենդետտա լինելու ա հաստատ»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ