Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Մեզնով լցնենք քյաբաբնոցները

Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։ 

Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության և անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի քեֆերը, երկրի առաջին դեմքերին գովերգող անվերջանալի կենացները, ոռնացող ռաբիսի տակ չդադարող պարերը։

Հեղափոխությունից հետո բան չի փոխվել։ Գրեթե ամեն օր համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը։ Ամեն օր՝ նույն զանգվածները, նույն դոփյունը, նոր ռաբիսը։

Վերջինը Սասուն Միքայելյանի հաղթանակի քեֆն էր։ Գոնե մեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է զուսպ տոնել, իսկ ամենամեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է պարզապես չտոնել։

Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ նկատմամբ։ Ստացած 31, 25, 22, 20, և մյուս՝ իրավիճակային հազարներից պետք է մտահոգվել։ Դա տոնի առիթ չէ․ ՀՀԿ-ի հաղթական սալյուտից և օջախահարսնաքարերից ինչո՞վ եք տարբերվում։ Եւ կուլմինացիային Սասունը չգիտես ինչու օտար լեզվով է արտահայտում իր աշխարհայացքը՝ «мы не нищие, понимаете, ребята?»։ Որպես ռուսաց լեզվի գիտակ՝ Սասունը հավանորեն գիտի, որ կան նաև այլ ձևակերպումներ, ինչպես, օրինակ՝ «они такие бедные; у них есть только деньги»։

Բայց իմ ասածը բացարձակ Սասունին չի վերաբերում։ Ինչ որ տեղ ես նրան հասկանում եմ, որովհետև նա այդպիսին է և երբեք չի էլ փորձել բարձրաշխարհիկ ռեֆորմիստ խաղալ։ Բայց այդ բոլոր քեֆերին մշտական մասնակցություն է ունենում նոր իշխանության՝ իբր արևմտյան արժեքներ կրող, իբր նախկինը մերժած, կրթյալ, ինտելեկտուալ հատվածը։ Այդ դեպքում բացատրեք՝ ո՞րն է հեղափոխության արժեհամակարգային տարբերությունը։ Ես, օրինակ, գտնում եմ, որ երկրի քաղաքական իշխանությունը չի կարող քեֆչի լինել, ես գտնում եմ, որ ամեն ընտրված քաղաքապետ ու ռեյտինգային պատգամավոր չի կարող մի քանի հարյուր հոգանոց քեֆեր աներ։ Ուղղակի չի կարող, ուղղակի նրանց պետք է արգելել։

Ես գտնում եմ, որ աղքատության նման տոկոս ունեցող՝ մոտ մեկ միլիոն աղքատ բնակչությամբ երկրում, դոմիկներում ապրող հազարավոր ընտանիքներ ունեցող երկրում վերնախավը չի կարող նման ճոխության և ինտենսիվության քեֆեր կազմակերպել։ Ամեն ինչից զատ՝ ամոթ է։

Հայկական քեֆերի սոցիոլոգիան շատ պարզ է. ամեն քեֆի կազմակերպչին, իրոք, մի պահից թվում է, թե հավաքվածներն իր համակիրներն են, գաղափարակիցները, թե հենց իր կենացի մեջ են նրանք տեսնում ազգի փրկիչին, ազգային հերոսին և այլն։

Սոցիոլոգիան մատնում է որ, օրինակ, Սասունի քեֆի մասնակիցների զգալի մասը 7-8 ամիս առաջ մասնակցում էր կա՛մ Կովալենկո Շահգալդյանի, կա՛մ Արամ Հարությունյանի, կա՛մ մեկ այլ ՀՀԿ-ականի քեֆին։ Հրազդանում արտահերթ բնակչափոխություն չի եղել, չէ՞։ Իսկ կենացների բովանդակությունը լրիվ նույնն է։

Եւ վերջում՝ ամենակարևորի մասին. ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում։ Դրանք սովորաբար չեն համատեղվում, մանավանդ՝ ադրբեջանաթուրքական բանակի առաջ կանգնած երկրներում։

Որևէ իշխանության դեռևս չի հաջողվել ռեստորանների պատերի ներսում ճիշտ գնահատել վտանգները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները։ Դրանք այլ միջավայր, այլ մթնոլորտ և այլ սեղանակիցներ պահանջող խնդիրներ են։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»