Մոդրիչ. Սիմեոնեն միշտ փորձում է խաթարել Ռեալի ու նրա խաղացողների հեղինակությունը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մեկնաբանությանը, որը նշել էր, որ «Ռեալում» հանդես եկող ֆուտբոլիստների համար հեշտ է «Ոսկե գնդակ» ստանալը:
«Հասկանում եմ, Սիմեոնեն հանդես է գալիս ի պաշտպանություն իր ֆուտբոլիստի՝ Անտուան Գրիզմանի, բայց դրանով հանդերձ նա մշտապես փորձում է խաթարել «Ռեալի» ու նրա ֆուտբոլիստների հեղինակությունը:
Բոլորն ամեն անգամ կողմնակի պատճառներ են փնտրում, որպեսզի բացատրեն, թե ինչպես է «Ռեալին» հաջողվում հերթական անգամ հաղթել:
Անխոս, ես հարգում եմ Սիմեոնեին ու այն ամենը, ինչ նա արել է «Աթլետիկոյի» հետ: Հարգում եմ նաև ակումբի երկրպագուներին, ֆուտբոլիստներին: Անկեղծ ասած, «Աթլետիկոն» հիանալի ակումբ եմ համարում: Երբ նրանք հաղթում են մեզ, մենք անկեղծորեն շնորհավորում ենք նրանց ու պատվով ենք ընդունում պարտությունը:
Կարծում եմ, ճիշտ չէ, որ մեր ձեռքբերումները, այդ թվում նաև ՉԼ 2 եզրափակիչներում «Աթլետիկոյի» նկատմամբ հաղթանակները համարվում են «Ռեալի» ֆավորիտիզմը հաստատող մշտական պոպուլիստական դրույթներ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում