Գվարդիոլան՝ հունվարի տրանսֆերների մասին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր ղեկավարած թիմը չի պատրաստվում նոր խաղացողի ձեռք բերել: Այդ մասին Գվարդիոլան ասել է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման (դեկտեմբերի 15) նախախաղային ասուլիսի ժամանակ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել հարձակվող Ռիյադ Մահրեզին (67,8 միլիոն եվրո), պաշտպան Ֆիլիպ Սանդլերին (2,5 միլիոն եվրո) եւ կիսապաշտպան Դանիել Արզանիին (890 հազար եվրո), որը վարձակալությամբ տեղափոխվեց շոտլանդական «Սելթիկ»:
Անգլիայի առաջնության 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 41 միավորով երկրորդ եւ 1 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում